Posted in Գրականություն

Ձնծաղիկը

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

-Տե՛ս, դու ինձ բերել ես  քո տուն, դրել ես ծաղկամանի մեջ ու հիանում ես։ Մի քանի րոպե անց դու, թերևս, կմոռանաս ինձ ու կանցնես քո գործերին։ Իմ անցած ճանապարհը քեզ ընդհանրապես չի հուզում, քո մտքով չի ել անցնում, թե այն ինձ դժվար եղել է թե ոչ։ Բայց ես երկա՜ր ժամանակ չէի կարողանում ճեղքել ձյան այն հաստ շերտը, որը ծածկել եր ինձ։ Հետո ես մի կերպ կարողանում էի թաքցնել գլուխս այն մարդկանցից, ում ոտքերի տակ կարող էի հայտնվել։ Ես ուզում էի վայելել արևը, զրուցել ու ժպտալ նրա հետ, բայց այն պահին երբ ես ցանկանում էի հասնել իմ երազանքին, դու ինձ պոկեցիր և բերեցիր այստեղ։ Արևի փողարեն դու ժպտացիր ինձ, զրկեցիր ինձ իմ երազանքից, որ իրականացնես քոնը։ Բայց ես չեմ դժգոհում, չէ որ ես կարողացա, թեկուզ մի քանի րոպեով քեզ երջանկացնել։ Բայց դու մի բան խնդրում եմ մտածի՛ր, կկարողանայիր քո երջանկությունը խլողի երջանկությունը ինքդ դառնալ։ Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին։

Ձնծաղիկի պես, արդեն որերորդ անգամ, ես այս հարցը տալիս եմ թե՛ ինքս ինձ, թե՛ ուրիշներին։

 

Posted in Հասարակագիտություն, Իմ շարադրությունները

Ի՞նչ ենք մենք պահանջում

Գրեթե բոլոր դեռահաս մարդկանց կյանքը կենսուրախ է, անհոգ ու ապագայի մասին դրական մտքերով։ Մենք երազում ենք, սիրում, ապրում ու երջանկանում այն ամենով, ինչ ունենք։ Սակայն, այն, թե ինչպես է եղել, որ մենք ունենք այդ ամենը, երբեմն մեզ չի ել հետաքրքրում, քանի որ այդ մասին մտածելու համար մեր երջանիկ պահերը, գուցե, ժամանակ չեն թողել։ Երբեմն մենք անգիտակցաբար մեր երջանկությունը նպաստող գործոնները պահանջում ենք մեզ շրջապատող աշխարհից, մարդկանցից, հատկապես ծնողներից։ Նրանք հենց այն մարդիկ են, որոնք կարողանում են բավարարել մեր թե՛ հոգևոր, թե՛ նյութական կարիքները։ Մենք կրթվում ենք հենց նրանց ջանքերի շնորհիվ այդպիսով բավարարվելով  մեր հոգևոր պահանջներից։ Դե իսկ նյութական պահանջները թվարկելը նույնիսկ անիմաստ է, քանի որ դրանք անթիվ են։ Դրանց բավարարման համար մենք ոչ միայն պիտի պահանջենք, այլևս նպաստենք վերջիններիս ներկայությունը մեր կյանքում։

Posted in Աշխարագրություն

Ավստրալիա

Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:

Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալական միություն,պետություն Հարավային կիսագնդում, որի մակերեսն է 7 692 024 կմ²։ Ավստրալիան հանդիսանում է աշխարհում տարածքով վեցերորդ պետությունը, Ռուսաստանից,Կանադայից, Չինաստանից, ԱՄՆ-ից ևԲրազիլիայից հետո, զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի մոտ 5 %։ Նրա կազմի մեջ են մտնում՝Ավստրալիա մայրցամաքը, մակերեսը՝ 7 659 861 կմ², և ափամերձ մյուս կղզիները, ընդհանուր 32 163 կմ² մակերեսով։ Ավստրալիայի ենթակայության տակ են գտնվում նաև մի քանի արտաքին տարածքներ՝ Կոկոսյան կղզիները, մակերեսը՝ 14 կմ², Ծննդյան կղզին, մակերեսը՝ 135 կմ², Աշմոր և Կարտյե կղզիները, մակերեսը՝ 199 կմ², Մարջանների ծովի կղզիները, մակերեսը՝ 7 կմ², Հերդ և Մակդոնալդ կղզիները, մակերեսը՝ 372 կմ,Նորֆոլք կղզին, մակերեսը՝ 35 կմ² և Ավստրալական անտարկտիկ տարածքը, մակերեսը՝ 5 896 000 կմ²։ Բոլոր արտաքին տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 5 896 762 կմ²։

Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստրալիան Մեծ 20, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն,Միավորված Ազգերի, Կազմակերպություն Բրիտանական ազգերի միություն,   Ասիա-Խաղաղ Ասիա-Խաղաղնտեսական համագործակցություն,  Խաղաղ Խաղաղնոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։

Смотреть исходное изображение

 

Posted in Գրականություն

Եղիշե Չարենց

Image result for Õ¥Õ²Õ«Õ·Õ¥ չարենցՈւթնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը — հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ — ամոքիչ․․․

  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։

Նա իր բոլոր բանաստեղծություններում նկարագրում գովերքում էր արևին։ Իսկ զգացողությունները դասարանում։

  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Իմ կարծիքով այն է նպատակը դիմելու արևին, որ արևը լուսավորում է կյանքը, և նա արևապաշտեր։

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։

Արևի պաշտամունքը Հայաստանում եղել է հնուց։ Ցեղերի ու նրանցից կազմավորված հայ ժողովրդի հավատալիքների ու գաղափարկան պատկերացումների մեջ: