Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: Ջոկատի շտաբը. Խեչո, Դրո, Արմեն Գարո:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 1-ին գումարտակ:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 2-րդ գումարտակ:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 3-րդ գումարտակ:

Հայ կամավորականներ Առաջին համաշխարհային պատերազմում: 1-ին դրուժինայի 4-րդ գումարտակ:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմին:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում ռազմաքաղաքական խմբավորումներն իրենց և հակառակորդ տերությունների քաղաքացիներից կազմակերպում էին կամավորական-աշխարհազորային ստորաբաժանումներ: Այդ նպատակի համար չէին խնայվում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ բարոյական ու քաղաքական բնույթի խոստումներ[1]:

1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո։ Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները(հրամանատար՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս[2]։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից:[3][4][5]

Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց: Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակների արժանահիշատակ մասնակցությունը գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում ընթացած մարտական գործողություններին, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ նպաստեց հայկական ռազմական ուժերի սռեղծմանը և քսաներորդ դարի երկրորդ տասնամյակում հայկական պետականության վերականգնմանը: Հայ ժողովրդի քաջարի զավակները իրենց մարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացրել են հայ ժողովրդի փառավոր մարտական ավանդույթները:

Advertisements

Անդրանիկ Օզանյան

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

 

1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։

 

Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը`   ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։
Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։
Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ: Զորավարը մեծ հեղինակություն էր վայելում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, այսպես՝ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, ով խորապես սիրում է իր Հայրենիքը։
Ես առանձնակի հաճույքով էի կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում իբրև ազգային հերոսի, ով իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) աճյունը տեղափոխվել է հայրենիք, ամփոփվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։
Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Զորավարին են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

Բրազիլիա

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պորտ.՝), պետություն Հարավային Ամերիկայում։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան։ Բրազիլիան իր տարածքով և բնակչության թվով աշխարհում հինգերորդն է։

Աշխարհագրություն

Ատլանտյան
օվկիանոս
Խաղաղ
օվկիանոս
Տարածաշրջաններ
Հյուսիսային
Հյուսիսարևելյան
Կենտրոնաարևմտյան
Հարավարևելյան
Հարավային
Ակրի
Ամազոնաս
Պարա
Ռորայմա
Ամապա
Ռոնդոնիա
Տոկանտինս
Մարանյան
Բաիա
Պիաուի
Սեարա
Ռիու Գրանդի
դու Նորտի
Պարաիբա
Պերնամբուկու
Ալագոաս
Սերժիպի
Մատու Գրոսու
Մատու Գրոսու
դու Սուլ
Դաշնայինl
շրջան
Գոյաս
Մինաս Ժերայս
Սան Պաուլու
Ռիո դե Ժանեյրո
Էսպիրիտու Սանտու
Պարանա
Սանտա
Կատարինա
Ռիու Գրանդի
դու Սուլ
Արգենտինա
Բոլիվիա
Չիլի
Կոլումբիա
Ֆրանսիական Գվիանա
Գայանա
Պարագվայ
Պերու
Սուրինամ
Ուրուգվայ
Վենեսուելա

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է:

Ներքին ջրեր

Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը, որն ունի հինգհարյուրից ավելի վտակներ։ Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պարաիբան։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։

Գետային ցանցը խիտ է։ Գետերը ջրառատ են, հարուստ սահանքներով ու ջրվեժներով, ունեն էլեկտրաէներգիայի մեծ պաշարներ։ Խոշոր գետերից են՝ Ամազոնը, Ուրուգվայը, Պարանան (Պարագվայ վտակով), Սան Ֆրանսիսկուն, Պարաիբան, Տոկանտինսը։

Լեզու

Լատինամերիկյան միակ երկիրն է, որի պետական լեզուն պորտուգալերենն է։

Կրոն

Կրոնը Բրազիլիայում (2010 թվականի մարդահամար)
Կրոն Տոկոս
Հռոմեական կաթոլիկ եկեղեցի
64.6 %
Բողոքականություն
22.2 %
Անկրոնություն
8.0 %
Սպիտրիտիզմ
2.0 %
Այլ
3.2 %

Բրազիլիայում կրոնը ձևավորվել է ստրկացված աֆրիկյան ցեղերի և բնիկների կրոնական սովորույթների և կաթոլիկության բախմամբ: Բրազիլիայի պորտուգալական գաղութացման շրջանում այս տարբեր հավատքների բախումը հանգեցրեց բրազիլական կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո գտնվող բազմատեսակ սինցետիստական պրակտիկայի զարգացմանը, որը բնորոշված ավանդական պորտուգալական տոնակատարություններով  և որոշ դեպքերում ոգեհարցությունով (կրոն որը սպիրիտուալիզմի և քրիստոնեության համադրություն է): Կրոնական բազմակարծությունը ընդլայնվեց 20-րդ դարում  և բողոքական համայնքը ընդլայնվեց ներառելով բնակչության ավելի քան 22 տոկոսը: Ամենահայտնի բողոքական դենոմինացիաները պենեկոստալներն ու ավետարանականներն էին: Այլ նշանավոր բողոքական ճյուղերը ներառում էին բապտիստներին, ադվենթիստներին, լյութերալիստներին և բարեփոխված ավանդութները։

Հռոմեական կաթոլիկությունը երկրի գերիշխող հավատքն է: Բրազիլիայի կաթոլիկ համայնքը աշխարհում ամենամեծն է: Ըստ 2000 թվականի ժողովրդագրական մարդահամարի բնակչության 73.57%-ը Ռոմանական կաթոլիկներ են, 15.41%-ը բողոքականության հետևորդներ են, 1.33%-ը կրեկետիստ սպիրիտուալիզմի հետևորդներ են, 1.22%-ը այլ քրիստոնեական ուղղությունների հետևորդների են, 0.31%-ը աֆրիկաբրազիլական կրոններ, 0.13%-ը բուդդայականություն, 0.05% հուդիզմ; 0.02%-ը բրազիլական իսլամ, 0.01%-ը հնդկական կրոններ, 0.59%-ը այլ կրոնական հակումներ, չպարզված կամ չորոշված, մինչդեռ 7.35%-ը անկրոնական են:

Սակայն վերջին 10 տարում բողոքականությունը և հատկապես Պենտեկոստալիզմը և ավետարանականությունը տարածվել են Բրազիլիայում, մինչդեռ կաթոլիկության հարաբերությունը մեծապես նվազել է: Բողոքականությունից հետո բնակչության մի մեծ հատված չի դավանում որևէ կրոնի, 2000 թվականի մարդահամարի արդյունքներով այն աճել է 7%-ի: Բրազիլիայում ամենաշատ անկրոնական հակումներ ունեցող քաղաքներն են Սալվադորը, Պորտո Բելոն և Բոա Բիստան: Ամենակաթոլիկ քաղաքներն են Տերեսինան, Ֆորտալեսան և Ֆլորիանոպոլիսը: Ինչ որ առումով Ռիո դե Ժանեյորն Բրազիլիայի ամենաաթեիստ շրջանն է, որտեղ կաթոլիկների թիվը ևս քիչ է, մինչդեռ Պորտո Ալեգրեն և Ֆորտալեզան համապատասխանաբար հակառակ պատկերն ունեն:

Բնակչություն

Բրազիլիական ազգը ձևավորվել է անցյալ դարում, եվրոպացի վերաբնակիչների, աֆրիկյան նեգրերի և տեղաբնիկ հնդկացիների միախառնումից։ Այդ պատճառով էլ մարդաբանական տեսակետից շափազանց խայտաբղետ են։ Բնիկների՝ հնդկացիների պահպանված ցեղախմբերը հիմնականում բնակվում են Ամազոնիայի խորքերում։ Մինչև այժմ կան ցեղեր, որոնք գտնվում են զարգացման նախնադարյան մակարդակի վրա։ Բրազիլիայում մարդկանց զարգացման մակարդակի և կյանքի որակի տարբերությունները հիրավի ապշեցուցիչ են։ Եթե, օրինակ, Սան Պաուլոյում շատերն ապրում են ժամանակակից մինչև 80 հարկանի երկնաքերներում, ապա Ամազոնիայի ջունգլիներում կարելի է հանդիպել ծառերի վրա բնակվողների։ Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։ Մնացածը ազգային փոքրամասնունթյուններն են, որոնք ներգաղթել են 19-20-րդ դարերի ընթացքում Եվրոպայից՝ իտալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, և Ասիայից՝ ճապոնացիներ, արաբներ, հայեր։ Բրազիլիայի ազգաբնակչությունը 2015 թվականին կազմում է մոտավորապես 212,346,064 (25 բնակիչ յուրաքանչյուր քառ. կմ վրա), տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունը կազմում էր 0.951։ Բնակչությունը շատ խիտ կենտրոնացված է հարավ–արևելյան և հյուսիս–արևելյան շրջաններում, սակայն ամենածավալուն տարածաշրջաններն են համարվում կենտրոնական–արևմտյան և հյուսիսային շրջանները, որոնք միասին կազմում են Բրազիլիայի ընդհանուր տարածքի 64.12%–ը, ունենալով ընդամենը 29.1 միլիոն բնակչություն։ Ներկայումս Բրազիլիայի բնակչության թիվը ավելանում է հիմնականում բնական աճի հաշվին՝ տարեկան 0.77%։ Բնակչության տեղաբաշխումը խիստ անհավասար է։ Բնակչության մոտ կեսն ապրում է մերձատլանտյան առափնյա նեղ գոտում, մինչդեռ Ամազոնի դաշտավայրի հսկայական տարածքներ անմարդաբնակ են։

Փրկիչ Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում աշխարհի ամենահայտնի կրոնական արձաններից մեկն է
Սան Պաուլոյի Սուրբ Ապարեսիդա Տիրամոր բազիլիկը աշխարհի երկրորդ ամենամեծ կաթոլիկ տաճարն է

 

ֆիզիկա

Էջ 17 Մ․ մաս 2

4․ Ջերմաքանակի հաշվում

Տարբերակ 1

խնդիր

I․ m=1գ= 0,001կգ

T=1oC

C= 380 ջ/կգ

 

Q=?

Q=cmt=380 ջ/կգoC . 0,001կգ․1oC= 0,38ջ

 

Խնդիր

I m = 250q= 0,25 կգ

T1=20oC

T2= 620oC

C=380 ջ/կգօC

Q=?

 

Q=cm (t2-t1) = 380 ջ/կգօC. 0,25կգ  (620oC=20oC)=380ջ/կգօc . 0,25կգ․ 600օC= 57000ջ

 

Խնդիր

I m =0,5 կգ

T1=20oC

T2= 21oC

C=4200 ջ/կգօC

Q=?

 

Q=cm (t2-t1) = 4200 ջ/կգօC. 0,5կգ  (21oC=20oC)=4200ջ/կգօC . 0,5կգ․ 1օC= 2100ջ=2կգ

 

Կոնվեկցիա

Ներքին էներգիայի փոփոխման էներգիաներ։ Ջերմահաղորդման եղանակներ։

Նախապատրաստման աշխատանքներ

Ներքին էներգիայի մարմինը կազմող մասնիկների շարժման  կինետիկ պոխազդեցության պոտենցյալ էներգիաների գումարն է։

Ներքին էներգիան կարելիե փոփոխել

  1. ջերմահաղորդման
  2. մեխանիկական աշխատանք կատարելով

Ջերմահաղորդման տեսակներն է

  1. ջերմահաղորդություն
  2. կոնվեկցիա
  3. ճառագայթում

Մոլեկուլների ջերմային շարժման և փոխեզդության հետեվանքով, ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին անվանում են ջերմահաղորդականություն։

Կոնվեկցիա

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը որը հետեվանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ շարժման տաքացմանը։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր

  1. ամրակալան
  2. հրակայուն
  3. պեաձև սլվակ
  4. կարյումի պերմանգան
  5. ջուր
  6. լուցքի
  7. սպիրտայրոց