4 օր Ջավախքի գրկում

Մենք ուղևորվելու էինք ճամփորդության դեպի Ջավախք։ Հյուրընկալվելու էինք Դիլիսկայի «Արե» պարային համույթի սաների տներում։ Սպասված ճամփորդություն… Ջավախքում բոլորը շատ լավն էին և մեզ շատ լավ էին վերաբերվում։ Ինչ խոսք, ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրինք։ Հասնելուն պես ծանոթացանք, տեղավորվեցինք և հավաքվեցինք դպրոցի այգում։ Առավոտյան արդեն մենք շարժվեցինք դեպի Ջավախքի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Վարձիա: Ես այնտեղ էլի էի եղել, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր, ընկերներիս հետ լրիվ ուրիշ հաճույք էր, մեր կատակներով, խաղերով, վայրիվերումներով հասանք ամենաբարձր կետը: Հաջորդը մեզ սպասում էր մի ուրիշ հրաշք: Տեսնելու էինք Քուռ և Թափարվան գետերի գրակախառնությունը։ Մնում էր գնալ տուն, փոխվել, հանգստանալ և պատրաստվել երեկոյան զբոսանքին՝ Թափարվանի ափով, չէ որ Դիլիսկացի ծնողները մեզ համար պատրաստել էին հյուրասիրություն: Հաջորդ առավոտ, երբ մեր մի խումբը Թմբկաբերդից եկան, մենք շարժվեցինք դեպի Ախալքալակ՝ քաղաքում զբոսնելու: Եղանք մի հետաքրքիր կամուրջի վրա, որը ռուսներն էին կառուցել և որտեղից երևում էր Գրփուլախ գետը: Այդ գետը գնում և միանում է Թափարվանին: Հետո տեսնք բերդամրոցը, որի մնացորդներն էին միայն երևում: Այսքան եղել եմ Ջավախքում, բայցէլիայնքան բան տեսա ու սովորեցի: Բայց սա դեռ ամենը  չէ, մեր հաջորդ կանգառը Տերյանի ծննդավայրում՝ Գանձա գյուղում էր: Տուն- թանգարանը վերանորոգում էին, իսկ այն,ինչմենք տեսանք, փլվելու եզրին էր: Չնայած կարկուտին ու անձրևին՝ տեսանք նաև հրաշագեղ Փարվանա լիճը, որտեղից էլ սկսվում է Թափարվան գետը: Մենք մեր ճամփորդությունը ամփոփեցինք շատ հետաքրքիր ձևով՝ կլոր նստեցինք այգում և քննարկեցինք մեր նախագիծը: Մենք ներկայացրեցինք մեր փառատոնները, որոնք հիմա անցկացվում են կրթահամալիրում, խոսեցինք Քուռ գետի, Թափարվան գետի մասին, Հրազդանի մասին,թե ինչ նախաձեռնություններով ենք մենք հանդես գալիս: Իսկ վերջում նրանց հրավիրեցինք: Ես շատ կուզեմ, որ այնտեղ ձեռք բերած իմ ընկերները գան և մնան մեր տանը: Ես հուսով եմ, որ մենք էլի կայցելենք  Ջավախք դպրոցի խմբով և ավելի ու ավելի հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Նկարները՝ ստորև:



Advertisements