Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում  Կովկասյան լեռներն  են և Սև ծովը, հարավում՝ Միջաետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 – 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդված լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները , որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ադրբեջանի Հանրապետություն տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գոխթանը (Նախիջևան), Վրաստանում Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի հանրապետության կազմում։

Advertisements

ՀՀ աշխարհագրական դիրքը

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
Թուրքիա280
Ադրբեջան930
Իրան42
Վրաստան196
  1. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
Մինչ Սև ծով163
Մինչ Կասպից ծով193
Մինչ Միջերկրական ծով750
Մինչ Պարսից ծոց1000

ՀՀ սահմանակից երկրներն են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը: Հայաստանի կլիմայաստեղծ գործնները բազմազան են: Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով  ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է առևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 60 %-ի վրա։  Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար,ցինկ, պղինձ և ոսկի:Տեղական գլխավոր էնէրգոռեսուրսը հիդրոէլէեկտրականությունն է: ՀՀ ունի բարեդրացիական հարաբերություններ աշխարհի մոտ բոլոր երկրների հետ: Հայաստանում առկա է կայուն քաղաքական իշխանություն: Հայաստանը ունի շատ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր, համաձայնագրեր: Մեր ռազմական գործընկերն է համարվում Ռուսաստանը: Հայաստանը գտնվում է երկարատև պատերազմական գոտում: Հանրապետության թշնամիներն են հանդիսանում Ադրվեջանը և Թուրքիան, որոնք չեն ցանկանում վերադարձնել հայկական գրավված հողերը և ստեղծում են մեր երկրի համար տնտեսական, քաղաքական և ճանապարհային արգելափակումներ, որպեսզի Հայաստանում լինի քաոս և աղքատություն: Հայաստանը ընդգրկված է աշխարհում գոյություն ունեցեցող, ճանաչված, մարդասիրական ռազմական, տնտեսական, քաղաքական  կազմակերպությունների մեջ՝ որպես լիիրավ անդամ:

1.Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
Շվեցարիա, Չեխիա, Սերբիա, Ուկանդա, Պարագվայ, Ավստրիա, Բելառուս, Մոլդովա։

Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան (թարգմանաբար demos – ժողովուրդ, kratos – իշխանություն բառերից) քաղաքական համակարգի տեսակ է, որտեղ ընտրող հասարակությունը մասնակցում է ընտրություններին և քաղաքական գործիչներ է ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու համար:

Այնուհետև Խորհրդի անդամները որոշումներ են ընդունում ձայների մեծամասնությամբ: Ուղիղ դեմոկրատիայի մաքուր ձև է, երբ ընտրող հասարակությունը ուղղակի որոշումներ է կայացնում կամ քաղաքական գործընթացներում ուղիղ մասնակցություն է ունենում: Դեմոկրատիայի վերաբերյալ քաղաքական մտքի պատմության մեջ եղել են իրարամերժ կարծիքներ, դեռևս Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից, անտիկ Հունաստանում հայտնի էր դեմոկրատական քաղաքական համակարգը, որը սակայն և Պլատոնը, և Արիստոտելը համարում էին վատ կառավարման համակարգ: Սակայն քաղաքականության տեսության մեջ տարածված է այն կարծիքը, որ “դեմոկրատիայից սարսափելի ուղեբեռ չկա աշխարհում, սակայն դրանից լավ մարդկությունը ոչինչ չի ստեղծել”: Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարության տարբեր կոնցեպցիաներ և ժողովրդավարական քաղաքական համակարգի տարբեր մոդելներ: Հիմնականում առանձնացվում են դեմոկրատիայի 2 մոդելներ՝

  • ուղղակի դեմոկրատիայի մոդել,
  • ներկայացուցչական դեմոկրատիայի մոդել:

Ուղղակի դեմոկրատիայի պարագայում ժողովուրդը հանդիսանում է ոչ միայն իշխանության ձևավորման հիմնական աղբյուրը, այլև դրա անմիջական իրականացնողը: Այսպիսի մոդելը հիմնականում գործել է անտիկ ժողովրդավարության պայմաններում, հին հունական պոլիսներում, երբ պոլիսի բոլոր քաղաքացիները ուղղակիորեն մասնակցել են քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: Ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում ժաղովուրդը իր՝ քաղաքական որոշումները ընդունելու իրավունքը լիազորում է իր կողմից ընտրված ներկայացուցիչներին, որոնք էլ ժողովրդի անունից իրականացնում են իշխանությունը տվյալ երկրում: Այսօր ավելի տարածված է ներկայացուցչական դեմոկրատիայի մոդելը: Բացի վերոնշյալ մոդելներից, առանձնացվում են նաև մի շարք կոնցեպցիաներ, մասնավորապես լիբերալ-դեմոկրատիայի կոնցեպցիան, որի հիմքում ընկած է

  • մարդու անհատական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
  • իշխանությունների տարանջատման սկզբունքը,
  • շուկայական հարաբերությունների առկայությունը,
  • մասնավոր սեփականության գերակայությունը,
  • պետության նվազագույն գործառույթների իրականացումը,
  • հասարակության ընկալումը որպես անհատների պարզ համագումար:

Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն առաջնությունը տրվում է ոչ թե մարդու անհատական իրավունքներին, այլ հանրային շահերին, մարդկանց կոլեկտիվ իրավունքներին և ազատություններին: Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն պետությունը հասարակության կյանքում ունի ավելի մեծ դերակատարում, մասնավոր սեփականությունից զատ ընդունվում են նաև տնտեսվարման խառը ձևերը, հասարակությունը ընկալվում է որպես օրգանական ամբողջություն, որը ավելին է, քան զուտ անհատների պարզ համագումար: Քաղաքագիտության մեջ առանձնացվում են նաևժողովրդական դեմոկրատիայի տեսությունը, որտեղ քաղաքական որոշումների ընդունման պրոցեսներում նախապատվությունը տրվում է ժողովրդական կամքին:պլեբիսցիտալ դեմոկրատիայի քաղաքական տեսությունը, որտեղ քաղաքական որոշումները ընդունվում են տարբեր հանրահավաքների և պլեբիսցիտների միջոցով: Դեմոկրատիայի տնտեսական կոնցեպցիան, որը հիմնավորում է այն գաղափարը, ըստ որի, ժողովրդավարական քաղաքական համակարգեր ավելի հեշտ է կառուցել տնտեսապես զարգացած երկրների պայմաններում, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱն տատանվում է 10.000-12.000 $-ի շրջանակներում: Այս դեպքում դեմոկրատիայի հաստատման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Հայաստանում այդ թիվը 4 անգամ պակաս է և հասնում է 1000-2000 $-ի: Դեմոկրատական տեսության թվում առանձնացվում է դեմոկրատական ալիքների տեսությունը: Այս կոնցեպցիայի համաձայն, վաղ թե ուշ աշխարհի բոլոր պետությունները պետք է գան դեմոկրատական կառավարման համակարգի, իսկ այդ գործընթացը տեղի է ունենում ժողովրդավարական ալիքների տեսքով, որտեղ նկատվում են մակընթացության և տեղատվության երևույթներ: Դեմոկրատիայի առաջին ալիքը սկիզբ է առել 19-րդ դարի 20-ական թվականներից: Այն իր մեջ ընդգրկել է շուրջ 30 երկիր և տևել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այդ ընթացքում այդ պետությունների մոտ կեսը հետ նահանջեցին դեմոկրատական կառավարման սկզբունքներից՝ վերածվելով ավտորիտար քաղաքական համակարգով պետությունների: Երկրորդ ալիքը ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը: 2-րդ ալիքի մեջ ներառվեցին մոտ 60 պետություններ, որոնցից մոտ 20-ը 50-60-ականներին նորից հետ նահանջեցին: Դեմոկրատիայի երրորդ ալիքը սկիզբ է առնում 20-րդ դարի 80-ական թվականներին և համապատասխանում է ԽՍՀՄ կազմալուծման հետ: Այս ընթացքում աշխարհի շուրջ 165 պետություններ բռնեցին դեմոկրատիայի ուղին: Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները: Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝

  • Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ:
  • Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն:
  • Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում:
  • Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև:
  • Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում:
  • Իրավական և սոցիալական պետության կայացում:
  • Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն:

Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն:Ժողովրդավարական քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. “Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով”:

Տեխնիկա և տեխնոլոգիաներ

Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։ Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։ Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։ Օրինակ, կրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից աշխարհի գոյությունը։ Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են նյու․թերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում։ Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը,  բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի տարբեր արտադրանքների ստեղծմանը, ինչպիսիք են ինքնաթիռը կամ լողազգեստը։ Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել։ Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են։ Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչը։ Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է։

Վիկտորյան ընթերցանիվ

Grollier's Reading Wheel2.jpg

XVIII դարի այս սարքը Նախաէլեկտրոնիկայի դարի գիտնականներին առաջարկում էր այնպիսի հնարավորություն, որն այժմ մեզ ընձեռում է անհատական համակարգիչը։ Անիվը պտտելով՝ կարելի էր օգտվել լայնածավալ գրականությունից։ Բայց, ինչպես բազում հավակնոտ գյուտարարներ, ընթերցանիվի անհայտ ստեղծողը ևս հաշվի չէր առել նրա գինն ու հարմարավետությունը։

Մարդու առաջացման վարկածները

Մարդ բանական , կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։ Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։ Նեոանթրոպները (Հին հունարեն՝ նեո – նոր, անթրոպ – մարդ) մարդկանց ժամանակակից տեսակի (Homo sapiens)՝ հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։ Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է։ Մշակույթների, հասարակական կյանքի ձևերի և սոցիալական կազմավորումների բազմազանությունը հասարակական և հումանիտար գիտությունների (սոցիալական և մշակութային անթրոպոլոգիայի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և այլն) ուսումնասիրության առարկան է։

Հայոց լեզու

17.Գործը վաղվան մի թող։ Գործնէ անմահ։ Գործն անմահ է։

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին։ Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց։

Ուսումնասիրում էր իրենց գյուղի բույսերը ։ Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում։

Սիրտը գործում էր օր ու գիշեր։ Սիրտն օր ու գիշեր գործում էր։

Հետքերը տանում էին անտառ։ Հետքերն անտառ էին տանում։

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգորում։ Աղեղնավորն սպառնում էչ ներկաներին ու գոռգոռում։

Աղջիկը հավանաբար շտապում էր։ Աղջիկն շտապում էր հավանաբար։

Գինին կարասներում էին պահում։ Գինին էին պահում կարասներում։

Տղան ցանկապատի վարյոց թռավ։ Տղան էր ցանկապատի վրայից թռչողը։

19. Ոսկեշար — ոսկեգույն, բազմազբաղ — բազմազան, բազկատարած — բազկաթոռ, գնդացիր — գնդակ, ստրկահոգի — ստրկական, սիրահոժար — սիրահարված, մեղմանվագ — մեղմօրոր, սառցալեռ — սառցաբեկոր, բանաձև — բանասեր, գաղտագողի — գաղտնի։ 19.

Հայոց լեզու

1.Իմ դպրոցում ամենինչ շատ լավ է։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ դասընկերներին և իմ ուսուցիչներին։ Կրթահամլիրում ամեն տեղ ես ունեմ իմ սիրելի անկյունը։ Ավագ դպրոցում ինձ ամեն ինչ դուր է գալիս։

2. Վայրեջք վայր-իջել

Բանբեր բան- բերող, լուր բերող

Բանակռիվ բան-ա-կռիվ, բանավեճ

Սնապառ սին-ա-փառ, չափազանց փառասեր

Սնահավատ սին-ա-հավատ

3.Աղեսը մի թուխտ գտավ և այդ թուխտը տարավ գայլին։ Թագավորը ժլատ ու աչկածակ մարդ էր և հրամայեց, որ կարասը իրեն տան։Կղզին լճի հարավ-արևելքում էր ու լճի հյուսիսային ափից տարբերվում էր թեբուսականությամբ, թե ենդանիներով։ Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին և անընդատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղի։ Զինվորն իյեցրեց բացովի կամուրջը և փոսի վրայով անցնելով տիկինը մոտեցավ կոճղերին։ Մառախուղի միջից նաղիրն էր մեզ ընդառաջ գալիս և վարորդը մեքենան արգելագեց։Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները։ Մեր միջև կարծես թե բարեկմություն հաստատվեց։ Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ։ Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը։

4. Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության <<միջանցքը>> մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծումն այդ <<միջանցքը>> գնտվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

5.Թվում էր

հնչեղ

սքանչացել էին

դեգերել

անընդհատ

հայտնվի

կաթիլներից 

վառվում են զմրուխտ

նայելու

առաջ գնալ

հանկարծակի

առաջ գնալ

6.Եթե ես ունենաի ժամանակի մեքենա ես կգնաի անցյալ կանեի այն ինչը, ինչը չեմ արել և հիմա ափսոսում եմ դրա համար։ Կգնաի անցյալ կուղեի իմ այն սխալները, որոնք իմ համար ճակատագրական են դարցել։ Ճիշտ է մարդիկ սովորում են ապրել սղալների վրա, բայց կան սխալներ, որոնք շատ վատ են անրադառնում։ Կգնայի կկրգեի, կղոսեի այն մարդկանց հետ, ովքեր հիմա չկան։

7.

  • Անգույն – դժգույն, անբախտ – դժբախտ, անգետ – տգետ, անշնորհք – ապաշնորհք, անարդյունք – ապարդյուն, անօրեն – տնօրեն, անձև — տձև:
  • Բառակաճակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
  • Ինքն իրենից գոհ – ինքնագոհ, իրեն հավանող – ինքնահավան, իր կյանքի պատմությունը – ինքնակենսագրություն, ինքն իրեն կրթելը – ինքնակիրթ, իրեն ժխտելը – ինքնաժխտում, իրեն սիրելը – ինքնասիրահարված, իրեն կառավարելը — ինքնակառավարել: