Գործնական աշխատանք. Մոլեկուլների մոդելների հավաքում տարբեր քիմիական կապերով

  • կովալենտային կապ — ոչ մետաղներ

Լինում է բևեռային և ոչ բևեռային
Ոչ բևեռային-միևնույն ոչ մետաղների միջև
Բևեռային տարբեր ոչ մետաղային ատոմների միջև

  • Իոնային կապ — մետաղ, ոչ մետաղ,
    NaCl, CaCl, KI
  • Մետաղական կապ — մետաղ
    Mg, Ag, Au

Առաջադրանք 1

Ոչ բևեռային կովալենտային կապով մոդելների հավաքում

H2

IMG_20191014_194227.jpg

Cl

IMG_20191014_194303.jpg

O2

IMG_20191014_194412

N

IMG_20191014_194442.jpg

Առաջադրանք 2

Բևեռային կովալենտային կապեր

H2O

IMG_20191014_194539.jpg

HCl

IMG_20191014_194623

NH3

IMG_20191014_194651.jpg

CH4

IMG_20191014_194748.jpg

Մետաղական կապ

dav
Advertisements

ՀՀ կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Իրանական սարահարթի ազդեցությունը

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթայի ազդեցությունը

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

ՀՀ ամենատաք վայրերը

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։ Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (+42 աստիճան)։

ՀՀ ամենացուրտ վայրը

Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

Ջերմաստիճանային ինվերսիա

Հայաստանի Հանրապետությունում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա։ Ինվերսիան մեզ մոտ շատ լավ նկատվում է Շիրակի դաշտում։

Ջերմաստիճանային ինվերսիա

Ջերմաստիճանային ինվերսիա

Մթնոլորտային տեղումներ

Հանրապետությունում օդի խոնավությունը բաշխված է բավականին անհավասար։ Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ տեղումները թափվում են Արագածի, Ջավախքի, Գեղամա, Զանգեզուրի և բարձրադիր մյուս լեռների գագաթամերձ գոտիներում (800-900 մմ)։ Ամենից քիչ տեղումները լինում են գոգահովիտներում և ցածրադիր հարթավայրերում, առանձնապես չորային է Արարատյան դաշտը:

Հայաստանի մթնոլորտային տեղումների տարեկան գումարը

Հայաստանի մթնոլորտային տեղումների տարեկան գումարը

Հայաստանի Հանրապետությունում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։

Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

Ձմռանը տեղումները թափվում են հիմնականում ձյան ձևով։ Ցածրադիր շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Դեբեդի ստորին ավազանում ձյան ծածկույթ կամ համարյա չի առաջանում, կամ շատ կարճ է տևում, սակայն բարձր լեռներում այն պահպանվում է մինչև ամռան երկրորդ կեսը, իսկ Արագածի և մասամբ Կապուտջուղի գագաթներին՝ երբեմն նույնիսկ ամբողջ տարին։ Ձնածածկույթի ամենամեծ հաստությունը լինում է հանրապետության հյուսիսային շրջաններում (երբեմն հասնում է 1-1,5 մետրի)։

Էլեկտրական դաշտ

Էլեկտրական դաշտԼիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը: 

Screenshot_5.png

 Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում: 

Screenshot_6.png

 Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են. 1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է: 

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝  Fէլ:Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլm, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:  

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

 Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Սուրբ Թարգմանչաց տոն

Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը. զենքից բացի` հավատ, միտք ու գրիչ:


387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը և Աստծո պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հավատքը:


301 թվականին առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը սկսել էր կատարել առաջին քայլերն Աստծուն լսելու, ճանաչելու և հասկանալու համար: Սակայն մինչև 5-րդ դար հայկական եկեղեցիներում Աստծո խոսքը հնչում էր տարբեր լեզուներով` հունարեն և ասորերեն, ուստի անհրաժեշտ էին անհատներ, ովքեր կկարողանային մեկնել, թարգմանել Աստծո խոսքը:


Ահա այս պայմաններում էր, որ Ս. Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը, այնուհետև Աստվածաշնչի թարգմանությանը:


Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։


Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Դա բեկումնային դարձավ հայ ժողովրդի թե՛ կրոնական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կյանքի հետագա ընթացքի համար:


Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով:


Առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որը տևեց ընդհանուր առմամբ 30 տարի և ֆրանսիացի գիտնական Լա Կրոզի կողմից համարվեց «Թարգմանությունների թագուհի»:


Աստված խոսեց հայերեն, խոսեց հարազատ ու կենդանի լեզվով: Սուրբ թարգմանիչները ստեղծեցին այն ճանապարհը, որով Աստված մոտեցավ մեզ, և մենք մոտեցանք Աստծուն: Աստված մեզ հետ խոսեց հայերեն:


Նրանք եղան Աստծո թարգմանիչները և «թարգմանեցին Աստծուն»: Եվ այս անփոխարինելի ներդրման համար Հայ Առաքելական եկեղեցին սահմանել է հատուկ տոն՝ Ս. Թարգմանչաց տոն, որը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
5-րդ դարով , սակայն, չավարտվեց թարգմանչաց շարժումը: Ամեն տարի այս տոնը հիշեցնում է Աստծո խոսքը լսելու, հասկանալու և այն հասանելի դարձնելու կարևորության մասին:


Իզուր չէ կարևորվում առաջին թարգմանված նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:

English

6. Complete the text with the words in the box.

Four months ago, Rob (1) split up with his girlfriend, Jane, after four years together. Rob felt lonely. He wanted to start a new relationship , but it was difficult to meet anyone in the small town where he lived. So he decided to try online dating. During the first week five women emailed him, but one woman, Rosa, sounded like the women of his dreams . They arranged to meet, and, as soon as Rob saw Rosa it was love at firs sight. After only two months together, he invited Rosa out to a romantic restaurant and proposed to her.

7.  Underline the correct word.

a) Jill is very considerate / confident . She always remembers my birthday.
b) I’ve never seen Cary sad. She’s always smiling, and mscrable  / cheerful.
c) Is Theo late again? He’s so unreliable / unfaitful
d) Katy is so dull / shy. I nearly fell asleep when she was telling me about her work.
e) Lee didn’t give me any of his chocolates. He’s so impractical/selfish.
f) Ken didn’t tell me he’d won that big prize for his book. He’s very modest / arrogant, isn’t he?

2. Read the article again and underline the correct words.

a) Pete and Ned have similar / different  interests.
b) Pete thinks Ned is confident / arogant  while Grace thinks Ned is confident / arrogant.
c) Grace  / Alicia has lived in the house longer than anyone else.
d) Leo spends the most / the least time in the house.
e) Ned thinks Leo is amusing / inteligent
f) Grace likes Pete / Ned
g) Leo gets on best with Grace / Alicia.

Հայոց լեզու

46․ Ա․ որի նման , ինչպիսի

Բ․որ, որ

47․ Ա․Վշտացած, խոցված

Բ․ հրապուրեց,նվաճել

Գ․ են բարցրացնելու, դադարեցնել,կառուցել

48․ ընկնել փոսը , ընկնել գետին

ընկած լինել խնդիրների մեջ

49․ Ձկնորսի ցանցը մի մեծ ձկնիկ ընկավ և նա շատ ուրախացավ

Նայում էի շարժող կապույտ ծովի ալիքներին և հագստանում էի ։

Նավից ապշահար հետևում էին սևամորթ հնկացիները։

Ամողջ օրը շրջելուց հետո հասանք արքայի դղյաին և հիցանք ։

Մոսկվայի պայմանագիրը

Այլ կերպ նաև անվանում են բարեկամության և եղբայրության խորհրդաթուրքական պայմանագիր:Պայմանագիրը ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերանսից հետո: Խորհրդային Ռուսաստանի կողմից պայ­մանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից և 3 հավելվածից:
 1-ին հոդվածով «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքո­րեն համաձայնվում էր չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջ­պետական որևէ այլ ակտեր, եթե պայ­մանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք» («Հայաստանը միջազգային դիվանա­գիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»: Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշ­տության պայմանագրի դեմ, որը Թուր­քիան ցանկանում էր չեղյալ հայտարա­րել: Պայմանագրի 1-ին հոդվածի վեր­ջին մասը, 2-րդ և 3-րդ հոդվածները վե­րաբերում էին սահմանների հարցին: Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հվ. մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատ­վում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխա­նությանն էր անցնում Նախիջևանի գա­վառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զի­ջի երրորդ պետությանը: Խորհրդային հանրապետությունների ներ­քին գործերին խառնվելու օրինակ էր նույնպես 2-րդ հոդվածը, որտեղ աս­վում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմա­նով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարության, իսկ Թուրքիային՝ Բաթումի նավահանգստով առանց մաքսի տրանզիտի իրա­վունք: Մոսկվայի պայմանագրի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես Հայաս­տանի համար (նրանից կտրվում էր տարածքի համարյա կեսը) և կարող էր առաջացնել այդ հանրապետություննե­րի դժգոհությունը: Այդ պատճառով պայմանագրի 15-րդ հոդվածով նախա­տեսվում էր, որ «Ռուսաստանը պար­տավորվում է Անդրկովկասյան հանրա­պետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետու­թյունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատ­ճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց»: Պայմանագրի մնացած հոդվածների համաձայն կողմերը ճանաչում էին Արևելքի ժողովուրղների ազատության և ան­կախության իրավունքը, համաձայն­վում էին Սև ծովի և նեղուցների մի­ջազգային ստատուսի վերջնական մշա­կումը հանձնել ափամերձ պետություն­ների ապագա կոնֆերանսին, ընդունում էին, որ երկու երկրների միջև մինչ այդ կնքված պայմանագրե­րը կորցրել են իրենց ուժը, իսկ Խորհրդային Ռուսաստանը «Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուր­քիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից»: Ուժը կորցրած էր համարվում կա­պիտուլյացիաների ռեժիմը, կողմերը պարտավորվում էին «իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տերի­տորիայի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն»: Մոսկվայի պայմանագիրը թուրքական դիվանագիտության խոշոր հաջողությունն էր: Այն ստո­րագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարու­թյունն ամեն կերպ աջակցում էր քե­մալական Թուրքիային նրա, այսպես կոչ­ված, հակաիմպերիալիստական պայքա­րում՝ անտեսելով Հայաստանի նկատ­մամբ քեմալականների զավթողական նկրտումները: Փաստորեն Հայաստա­նին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Մոսկվայի պայմանագրով կատարելով իր պարտավորությունները՝ խորհրդային կառավարությունը ակտիվո­րեն մասնակցեց Թուրքիայի և Անդր­կովկասի խորհրդային հանրապետու­թյունների միջև պայմանագրի նախա­պատրաստմանը (տե՛ս Կարսի պայմա­նագիր 1921):