Իմ ընկերները

Ընկեր․․․  շատ  կարևոր  մարդ  յուրաքանչուրի   կյանքում: Ես ընկերներ շատ ունեմ, ընտանքիից հետո կըանքումս ամենակարեվոր մարդիկ իմ ընկերներն են։Կան ընկերների մի քանի տեսակ, բայց իմ ընկերները միայն լավ տեսակին են պատկանում։ Իմ բոլոր ընկերնեը շատ լավն են, նրանք բոլորը գիտեն ընկերության արժեքը։ Իմ կյանքում եղել են շատ ընկերներ ովքեր եկել են ու գնացել, բայց չեմ ուզում նրանց մասին հիշել, որովհետև ես ունեմ ներկա։ Ես ունեմ թե շատ լավ ընկերուհիներ թե շատ լավ ընկերներ, նրանք բոլորը միշտ պատրաստ են ինձ լսել ամեն պահի, նրանք պատրաստ են ինձ օգնել երբ ես ունեմ իրենց կարիքը։ Ես երբեք չեմ մոռանա այն ընկերներիս ում հետ անցկացրել եմ թե վատ օրերս թե լավ, ում հետ կիսվել եմ ամենինչ և այն ընկերներիս ովքեր ինձ ավելի լավ են ճանաչում քան ես ինք ինձ․․․ ես նաև ունեմ այնպիսի լավ մանկության ընկերուհիներ ում ես երբեք չեմ դավաճանի և չեմ փոխի ոչ մեկի հետ իմ կարծիքովել նրանք ինձ չեն դավաճանի․․․

Advertisements

Անձրև

Երբ ասում եմ անձրև հոգիս հանգստանում է ․․․ ես սիրում եմ երբ անձրև է գալիս և ես նստում եմ պատուհանագոքին և երգ լսելով մտածում․․․ թե ինչ եմ մտածում եսել չգիտեմ․․․հա կարողե է տարորինակ է հնչում, որ ասում եմ չգիտեմ ինչ եմ մտածում, բայց դա այդպես է․․․ ինձ թվում է բոլոր մարդկանց մոտ է այդպես, երբ մտածում են և չգիտեն թե ինչ են մտածում, չգիտեն թե ինչուն են մտածում։ Ինձ մոտ այնպես տպավորություն է, որ երբ անձրևը գալիս է ու դու հիշումես վատ բաներ նա իր հետ տանում է այդ վատ հիշողություններ և երբ անձրևից հետո դուրս է գալիս ծիածան և իր հետ բերում է լավ հիշողություներ․․․ Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկում հերոցուհիներից մեկը ասում է <<There is always a Rainbow after the rain>> թարքմանաբար նշանակում եմ <<Անձրևից հետո միշտել ծիածան կա >>և դա միշտել այպես է, երբ ինչոր մի վատ բան է պատահում դրանից հետո միայն լավն է լինում կամ ինչպես ասում էր Բոբ մարլին << մեկ դուռը փակվելուց հետո միշտ ուրիշն է բացվում>>

Մանկություն․․․

Տարիները գլորվում են և ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում է անցյալ… Բոլորս էլ ունեցել ենք մանկություն, մանկական երազանքներ և հուշեր… Երբ ասում եմ մանկություն մտքիս գալիս են շատ հիշողություններ․․․ թե լավ թե վատ,մյուսներինը չգիտեմ, բայց իմ մանկությունը անցել է հիանալի և անցնում է։ Իմ մանկությանը համար ես շնորակալ եմ ծնողներիս և մեր բակին։ Հիմա, որ ասում են չկա մանկություն բոլորը միայն հեռաղոսների մեջ են, ոչ իմ մանկությունը այդպես չի անցել, իմ մանկությունը անցել է ինչպես առաջներում, ամեն օր խաղ․․․ մեր բակը այն եզակի բանկերից է, որ մինչև հիմա բակում տիրում է խինդ և ծիծաղ։Ես հիշում եմ ես միշտ մինչև կեսգիշեր բակում էի ընկերներիս հետ միասին, մենք խաղում եինք հալամուլա, դրոշակ, 7 քար,գործնագործ և այլն։Դպրոցումել եմ ես շատ լավ մանկություն անցկացրել, ընկերնով թե դասից ենք պախել թե դասատուի ատոռի վրա կավիճ ու սոսիննձ ենք քսել, թե պատուհան ենք ջարդել, բարկացրել ենք դասատուներին։ Այսպես ես շատ երկար կարող եմ պատմել իմ մանկության մասին, բայց գնամ, որորվհեև ընկերներս ինձ են սպասում․․․

Ատոմի կառուցվածք

Ատոմի կառուցվածքը Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը

томс.jpg
images.jpg

Էլեկտրոնի լիցքը՝  qe=−e=−1,6⋅10−19Կլ, իսկ զանգվածը՝ me=9.1⋅10−31կգԷլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:   

REZERFORD_Ernst3.jpg
atom1.jpg

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:Էլեկտրոնները շարժվում են արագացմամբ (մոտ 1022մ/վ2), որի պատճառը միջուկի և Էլեկտրոնի փոխադարձ ձգողությունն է: Էլեկտրոնի և միջուկի գրավիտացիոն փոխազդեցությունը շատ փոքր է` մոտ 10−40ն, հետևաբար նրանց փոխազդեցությունը հիմնականում էլեկտրամագնիսական բնույթի է: Սովորական վիճակում մարմինը, ինչպես և նրա կառուցվածքային տարրերը՝ ատոմները, էլեկտրաչեզոք են: Ուրեմն վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:

Screenshot_2.png

 Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝ qէլ.=−Z⋅e Միջուկի լիցքը կլինի՝ qմիջ.=+Z⋅e Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ: qp=e=1,6⋅10−19կլ Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:  Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով: A=Z+N, որտեղից՝ N=A−Z A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի: 

p-08a-2.gif