Իզոտոպներ

Իզոտոպներ  որևէ քիմիական տարրի ատոմների (և միջուկների) տարատեսակներ, որոնց կարգաթիվը նույնն է, իսկ զանգվածային թիվը տարբեր։ Անվանումը պայմանավորված է նրանով, որ ատոմի բոլոր իզոտոպերը Մենդելեևի աղյուսակում զբաղեցնում են նույն տեղը (նույն վանդակը)։ Ատոմի քիմիական հատկությունները կախված են ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքից, որը իր հերթին հիմնականում պայմանավորված է միջուկի Z լիցքով (այսինքն միջուկում պրոտոնների թվով) և գրեթե կախված չէ A զանգվածային թվից (այսինքն պրոտոնների Z և նեյտրոնների N գումարային թիվ)։

Նույն տարրի բոլոր իզոտոպները ունեն միջուկի միևնույն լիցք, տարբերվում են միայն նեյտրոնների թվով։ Սովորաբար իզոտոպը նշանակվում է քիմիական տարրին պատկանող նշանով, ավելացնելով վերին ձախ ցուցիչ, որը համապատասխանում է զանգվածային թվին (օր.12C, 222Rn)։ Կարելի է նաև գրել տարրի անվանումը՝ գծիկով ավելացնելով համապատասխան ատոմային զանգվածի թիվը (օրինակ՝ ածխածին-12, ռադոն-222)։ Որոշ իզոտոպներ ունեն ավանդական դարձած անուններ (օր. դեյտերիում, ակտիոնիում)։

Իոտոպների օրինակ է թթվածնի 168O, 178O, 188O երեք կայուն իզոմերները։

2015 թվականի վերջին տվյալներով հայտնի է բոլոր տարրերի 3211 իզոտոպներ

Advertisements