Posted in Ճանապարհորդություններ, Նախագծեր

Մշեցիների բնակավայր՝ Ապարան

Մի հատ մեծ ընկերական հավես խմբով շարժվեցինք դեպի Ապարան։ Ապարան հասանք երգելով, խաղալով, խոսելով, ծիծաղելով։

Ապարանում մեր առաջին կանգառը Սուրբ Խաչ եկեղեցին էր։Մտանք եկեղեցի, բոլորով երգեցինք, աղոթեցինք, իսկ հետո մեզ միացավ տեր Սարգիսը և մեզ պատմեց եկեղեցու պատմությունը։ Ի դեպ ասեմ, որ շատ հետաքրքիր էր։

Եկեղեցուց հետո մենք շարժվեցինք մեկ այլ եկեղեցի՝Սուրբ Աստվածածին, այնտեղ երգեցինք, աղոթեցինք, մոմ վառեցինք և գնացինք դեպի ավտոբուսը։

Ավտոբուսով շաժվեցինք դեպի Ապարանի քանդակների պուրակ։ Այնտեղ այնքան ձյուն կար և այնքան սպիտակ էր, կարծես ճերմակ ներկով ներկած լինեին․․․

Մենք ձնագնիկ խաղցինք, սահնակ քշեցինք, մի խոսքով՝ շատ հավես էր։

Այդպես թրջված մենք շարժվեցինք դեպի մշակույթի տուն՝ Ապարանի պատմական թանգարան։ Թանգարանը դեռ այդքան էլ լավ վիճակում չէր։Մշակույթի կենտրոնի բեմում երգեցինք,պարեցինք, դրանից հետո մենք շարժվեցինք դեեպի Երևան․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Մի աստղ իմ ճամփին

Բոլորի միջից ես քեզ ընտրեցի՝ իմ աստղ խնդրում եմ ուղեկցիր ինձ, ուղեկցիր այն ճամփով որով, որ ճիշտ ես գտնում, բայց խնդրում եմ ճամփիս փոսեր մի ստեղծիր, հոգնել եմ․․․ ինձ այս անգամ հարթ ճանապարհ տուր։ Ուզում եմ քո լույսի ներքո շարժվել, ուզում եմ վերև նայել՝ քեզ տեսնել․․․ չէ, որ ես այդքան բազում աստղերի միջից քեզ առանձնացրել եմ․․․ խնդրում եմ ինձ կես ճանապարհին մենակ չթողնես և չլքես․․․ չէ, որ եթե լքես քո լույսը կկորչի և իմ դիմաց ամեն ինչ մութ կլինի։ Ես չեմ գտնի ճանապարհը մթուցյան մեջ։Չլքես ինձ՝ իմ աստղ․․․

Posted in Քիմիա

Վիտամիններ

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են: Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից` գլիցերիդներից: Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ: Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր: Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին:Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1–1,5 գ՝ 1կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70–105 գ): Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել ճարպերի օգտագործումը: Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70 %-ը լինի կենդանական, իսկ 30 %-ը՝ բուսական ծագման:Կենդանական ծագման ճարպերից բարձր սննդային արժեք ունի կարագը: Կենդանական են նաև խոզի, տավարի, ոչխարի, սագի ճարպերը: Դրանց յուրացվելիությունը կախված է հալման ջերմաստիճանից: Դժվարահալ ճարպերը (խոզի, տավարի, ոչխարի), որոնց հալման ջերմաստիճանը 37օC-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան կարագը, բադի ու սագի ճարպերը և ձեթերը (պնդացման ջերմաստիճանը 37օC-ից ցածր է): Բուսական ծագման ճարպերը հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, E վիտամինով, ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում: Համակցված (բուսական և կենդանական) ճարպերից են մարգարինի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին: 

Картинки по запросу ճարպեր