Posted in Աշխարագրություն

Աշխարհագրություն

Քուվեյթի ներկայիս բնակչությունը կազմում է 4,244,547 ՝ 2020:

Հայաստանի ներկայիս բնակչությունը 2020  2,961,020 է,

ՄԱԿ-ի տվյալներով, Քուվեյթի 2020-ի բնակչությունը գնահատվում է 4,270,571 մարդ տարվա կեսին:

ՄԱԿ-ի տվյալներով, տարվա 2020-ի տվյալներով, Հայաստանում 2020 թվականի բնակչությունը գնահատվում է 2.963.223 մարդ:

Քուվեյթի բնակչությունը համարժեք է ամբողջ աշխարհի բնակչության 0.05% -ին:

Հայաստանի բնակչությունը համարժեք է ամբողջ աշխարհի բնակչության 0,04% -ին:

Քուվեյթը բնակչության թվով երկրների (և կախվածության) ցանկում զբաղեցնում է 129-րդ տեղը: Քուվեյթում բնակչության խտությունը կազմում է 240 կմ 2-ով :

Բնակչության թվով երկրների (և կախվածության) ցանկում Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը:

Բնակչության 100% -ը քաղաքային է (4,270,571 մարդ 2020 թ.)

Բնակչության 62.8% -ը քաղաքային է (1,860,554 մարդ 2020 թ.)

Քուվեյթում միջին տարիքը 36,8 տարի է:

Միջին տարիքը Հայաստանում 35,4 տարի է:

Քուվեյթում 0-14 տարեկան-21․5%

15-24տարեկան-10․1%

25-54տարեկան-56․9%

55-64տարեկան-8․5%

64 տարեկան և ավելին-3․0%

Հայաստանում

Քուվեյթում 0-14 տարեկան-20․8%

15-24տարեկան-11․7%

25-54տարեկան-42․3%

55-64տարեկան-13․4%

64 տարեկան և ավելին-11․8%

Posted in Գրականություն

Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթ.

Շառլ Բոդլեր «Արբե´ք»

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։

Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։

Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։

Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…

Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։

Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

Իմ Վերլուծությունը

Շառլ Բոդլեր «Արբե´ք» ստեղծագործությունը միանագմաից, առաջին նախադասությունից շատ հավանեցի: Այս ստեղծագործության մեջ շատ բաներ հենց փոխաբերական իմաստով էին գրված օրինակ՝ արբել արտահայտությունը։ Իմ կարծիքով ստեղծագործության հենց իմաստը կայանում էր հենց նրանում, որ ամեն ինչ հոսում է ՝ժամանկը և այլն։ Ինձ թվում է նա ասում է <<արբե՜ ք>> այն իմաստով, որ մենք նկատենք և վայելենք այդ հոսքի ընդացքը ու կապ չունի ինչով կարևորը արբեն՜ ք ու նկատենք․․․

Posted in Նախագծեր

Զորավոր սուրբ աստվածածին եկեղեցի

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Այն բազմիցս վերակառուցումների է ենթարկվել: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր անունը ստացել է ավելի ուշ:Զորավոր բառի երկու բացատրություն կա:

Այս անվանումը կապված է Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարների հետ: Զորավոր կոչվելու պատճառներից է նաև, որ եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար): Այսօր այս Ավետարանը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և կրում է 4060 համարը: Այն այնքան մեծ զորություն է ունեցել, որ նրա հետ կապված բազում հրաշքներ են պատմվում:

Զորավոր եկեղեցին հնում մի փոքրիկ ու վայելուչ մատուռ է եղել, որը կառուցվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Նրա նշխարները այստեղ են բերվել և ամփոփվել դարեր առաջ «վաղնջական ժամանակներից» (Առաքել Դավրիժեցի):

Ըստ պատմական աղբյուրների, խուսափելով Մելքիսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետը Կարին մեկնելու համար Էջմիածնից Երևան փոխադրվելով, մնում է այնտեղ ու մտադրվում վանք հիմնադրել: Քրիստոնյա երևանցիների և վաճառականների միջոցներով ու օգնությամբ Մովսես Սյունեցի վարդապետը վանք է հիմնում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանի տեղում: Կառուցվում է եկեղեցի, մատուռ, շուրջանակի պարիսպ, միաբանական խուցեր, առաջնորդարան: Վերջացնելով բոլոր շինվածքները՝ վարդապետն իր միաբաններով բնակվում է այնտեղ և հիմնում անապատ ու վանական դպրոց: Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ վարդապետի ուսմունքի և բարի կենցաղավարության համբավը տարածվեց Հունաստանում, Քուրդիստանում, Վրաստանում, Պարսկաստանում, որովհետև բոլոր երկրներից վաճառականներ էին գալիս այնտեղ, տեսնում էին ու համբավը տանում: Բացի Սբ. Անանիայի քարակերտ մատուռից, Մովսես Սյունեցու կառուցածները փայտակերտ էին, որի պատճառով էլ 1635-1636թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ այրվեցին ու ոչնչացան:

Վանքի վերաշինությունը կատարվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), և ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու` այս անգամ ոչ թե փայտից, այլ քարից: Սակայն նորակառույց վանքին նույնպես վիճակված չէր երկար գոյատևել: Երևանը, որ հաճախակի պատահող տարերային աղետների կենտրոն էր, 1679թ, հունիսի 4-ին վերապրեց սարսափելի և ավերիչ երկրաշարժ: Այն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։

Ներկայիս եկեղեցին՝ զանգակատնով, կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում, 1693թ. Երևանի մեծահարուստ, հայտնի հայ վաճառական Խոջա Փանոսի նվիրատվությամբ ու բարեգործական միջոցներով:

Zoravor Surp Astvatsatsin Church.jpg
վ

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում տեղադրված պատկերազարդ խաչքարի վրա հիշատակվում է Գեղամյան տոհմի Մեծ Յուզբաշու երրորդ որդի Գաբրիել հարյուրապետի անունը` որպես տոհմի արժանի ժառանգ։ Արձանագրության (1793 թ.) մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք, որ ի հիշատակ իր տոհմի`վերանորոգել է տվել տաճարի խախտված տանիքը։

Խոջա Փանոսի կենդանության տարիներին Անանիա առաքյալի գետնափոր դամբարանի մուտքը եկեղեցու միջից է եղել։ 1889թ. դամբարանը զատվել է եկեղեցուց, վրան առանձին գմբեթավոր մի փոքրիկ շինություն է կառուցվել, դրսից առանձին մուտք է բացվել, որի մասին վկայում է դամբարանի ճակատի պատի մեջ հագցրած մարմարյա տախտակին փորագրված արձանագրությունը։

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածնի` մանուկ Հիսուսին խաչին զոհաբերելու տեսարանը:

Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, դարձավ գործող: 1961թ. Վազգեն Ա-ի ջանքերով սկսվեցին Սբ. Զորավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, իսկ 1970-ական թվականներին, Մայր Աթոռի հովանու ներքո, հիմնովին նորոգվեց: Նորոգվեցին պատերի խարխլված հատվածները, կտուրի ծածկասալերը, երգչախմբի համար ավելացվեց վերնատուն, կառուցվեց երիցատան նոր շենք: Նորոգման ենթարկվեց նաև Սբ. Անանիայի մատուռը՝ կոնաձև վեղարով հանդերձ: Շրջապատը մաքրվեց կիսավեր դարձած շենքերից, իսկ հարավ և արևմտյան կողմի հարթակները սալարկվեցին քարով: Եկեղեցու հիմնական վերանորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվեց Մայր Աթոռի բարերար, ֆրանսահայ Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ:

Այսօր էլ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին և նրա շրջակայքը շարունակվում են բարենորոգվել բազմաթիվ հավատավոր բարերարների նվիրատվություններով:

St. Zoravor Church3.jpg
St. Zoravor Church4.jpg

Եկեղեցին նախկինում