Posted in Հայոց պատմություն

Վանի թագավորություն

Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Գահ բարձրացած Արգիշտի 1-ին (Ք.ա. 786-764) շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Մեծ արշավանք ձեռնարկելով տերության եփրատյան սահմանները՝ նա ոչ միայն ամրապնդեց դրանք, այլև ձեռք բերեց հարուստ ավար և մեծ թվով գերիներ։
Արգիշտի թագավորի վարած կռիվների մեջ առանձնանում է Այրարատյան դաշտի նվաճումը, որը վերածվում է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող շրջանի։ Ք.ա. 782 թվին նա մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ Իր թողած արձանագրությունների մեջ նա նշում էր, որ Էրեբունին կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլի Երկրի, ի տապալումն թշնամական երկրների»։ Էրեբունին վերածվեց տերության հյուսիսային կարևոր հենակետի։ 2018 թվին կլրանա Էրեբունի—Երևանի հիմնադրման 2800-ամյակը։
Այրարատյան դաշտը մշտապես գտնվում էր արքունիքի ուշադրության կենտրոնում։ Կամենալով վերջնականապես ամրապնդել պետության իշխանությունն այստեղ՝ Արգիշտի 1-ինը կառուցում է Արգիշտիխինիլի մեծ քաղաքը, որը վերածվում է տերության հյուսիսային շրջանների կարևոր վարչական կենտրոնի և ռազմական մի նոր հենակետի։Արգիշտի թագավորը մեծ թվով արշավանքներ ձեռնարկեց Շիրակ, որը նրան հրապուրում էր հացահատիկի առատությամբ։ Արգիշտիի զորքերը հասան մինչև Սևանա լճի ափերը։
Հաջող էին կռիվները Ասորեստանի դեմ։ Ուրմիո լճի ավազանում և այլ վայրերում մղված կռիվներում Ասորեստանի գահակալները պարտություն կրեցին, և Վանի թագավորության հաղթարշավը շարունակվեց։ Այնքան սարսափազդու էր նրա անունը, որ ասորեստանյան զորքերի հրամանատարը խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։

Posted in Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Հայկական լեռնաշխարհում կան 3 խոշոր լճեր` Սևանը, Վանը, Ուրմիան:

Խոշոր գետերն են` Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, Ճորոխը և Կուրը:

Հայկական լեռնաշխարհի գետերը տափվում են կասպից ծով, Պարսից ծոց և սև ծով:

Հայկական լեռնաշխարհը բաժանվում էր 2 նահանգի Մեծ Հայք և փոքր Հայք: Մեծ Հայքը իր Հերթին բաժանվում է 15 նահանգների: Այդ նահանգներն են` Այրարատ, Գուգարք, Տայք, բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան:

Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաներն են՝ Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս, Հայկական պար:

Բարձր լեռնագագաթներն են՝ Մեծ Մասիսն է, որի բարձրությունը 5165 մ է: Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սիփանը  բարձրությունը՝ 4434 մ,  երրորդը՝ Ջիլոն բարձրությունը՝ 4168 մ, չորրորդը՝ Արագածը, բարձրությունը՝ 4090 մ