Posted in Ճանապարհորդություններ

Նորից Արատես․․․

Մնացել էր գարնանը 2 օր, և մենք շարժվեցինք դեպի Արատես։ Ինչպես միշտ, ճանապարհը անցկացրինք խինդով, ծիծաղով և խաղերով։ Հասանք տեղ․․․ չնայած Երևանի տաքությանը՝ այնտեղ դեռ ձմեռ էր։

Տեղավորվեցինք, հանգստացանք և սկսվեցին մեր խենթությունները․․․ այն էլ ինչ խենթություններ։ Սկզբից կոտրեցինք մեր՝ աղջիկների սենյակի դռան ապակին․․․պատճառը այն էր, որ մենք մեր բնավորության համաձայն այնպես ձնագնդիով հարվածեցինք, որ կպավ ապակուն և կոտրվեց։

Իսկ հետո…

Մեր խենթությունները այդքանով չէին սահմանափակվում։ Մենք մեր օրը սկսկում էինք ցրտից արթնանալով, հետո սառը ջրով ուշքի էինք գալիս մինչև գալիս էր ընկեր Մարալը և ասում՝ լվացվե՞լ եք, իջեք խոհանոց նախաճաշելու։ Բոլորս մեկ մարդու նման իջնում և օգնում էինք, որպեսզի սեղանը պատրաստենք, իսկ հետո նստում էինք և նախաճաշում։

Գալիս էր ցերեկ և մենք պատրաստված դուրս էինք գալիս ձնագդի խաղալու, տարածքում շրջելու, իսկ հետո սառցակալած տուն էինք մտնում, տաքանում, մինչև նորից հավաքվում էինք ակումբում։ Նստում էինք վառարանի կողքին և թեյ խմելով զրուցում էինք տարբեր թեմաներից ու խաղեր էինք խաղում։

Մինչև կեսգիշեր այդպես էինք անցկացնում, իսկ հետո հավաքվում էինք մեր՝ աղջիկների սենյակում և օրը լուսացնում էինք բարձր տրամադրությամբ՝ խաղերով, պարերով, երգերով, զրուցելով։

Մոռացա ասեմ, որ մենք այնտեղ Արատեսում ձներով պատված սարերի ներսում կանգնած կարդում էինք Տերյան․ Թումանյան և Չարենց։ Հաճելի էր, ինչ խոսք։

Եկավ վերադառնալու ժամանակը և բոլորիս տխրեցինք․․․ ճանապարհին հոգնած էինք բայց այնքան չէ, որ չկարողանայինք ուրախ և զվարթ վերադառնալ․․․

Որքան էլ, որ եկրորդ անգամ էի Արատեսում, մեկ է, հետքրքրությամբ վերադարձա և եթե հնարավորություն լիներ, նորից կգնայի ընկերնեիս հետ միասին․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s