Posted in Հայոց պատմություն

Հայոց պատմություն 16-20

Տրդատ 3-րդի գահակալությունը

Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

This image has an empty alt attribute; its file name is 220px-gregory_the_illuminator.jpg

Մծբինի խաղաղության պայմանագիրը

296թ. պարսից արքա Ներսեհը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին:

Հայոց նախաքրիստոնեական հավատքը

 Հայկական պետությունների դիցարանները Հեթանոսություն-բազմաստվածություն Դիցարան-աստվածների տուն,պանթեոն,ընտանիք, համախումբ Հայկ-Արատտա երկրի հովանավոր աստված, արարչագործ Հայաստանի Աստծո որդին(բազմաստվածությունից հետո Հայկը համարվել է մեր ազգի նախնի նահապետը):
Վանի թագավորության դիցարան-Մհերի դուռ(Խալդյան դարպաս)- Խալդ, Թեյշեբա, Շիվինի Նոր դիցարան-Արամազդ՝ նոր դիցարանի ղեկավար, երկնքի ու երկրի արարիչ Անահիտ-Ոսկեմայր, հայոց աշխարհի փառքը, հովանավոր և պահապան աստվածուհին Վահագն- ռազմի, քաջության Աստված Աստղիկ-լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի( վարդավառի տոնը, Մշո դաշտ) Նանե- մայրության և ընտանիքի պահապան դիցուհի Արեգ-Միհր-արեգակի, լույսի, արդարության աստված Տիր-դպրության աստված, գրի- գրականության, արվեստի աստված Վանատուր- հյուրընկալության աստված

Գրավոր մշակույթ


Գրավոր մշակույթը. 405թ.-Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ Փիլոստրատոս-վկայոըմ է Արշակ Ա արքայի ժամանակ օգտագործված հայկական գրերի մասին։(34-35թթ.) 235թ.-ժամանակագրություն,հույն պատմիչ.հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։ Ագաթանգեղոս-վկայում է հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր Աստծո պաշտամունքի մասին:
Մովսես Խորենացի (5րդ դարի պատմիչ, պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը(արխիվ): Օտար լեզուների կիրառումը-պարսկերեն, էլամերեն, ասորերեն, հունարեն, բաբելոներեն, արամերեն և այլն։ Հայկական մեհենագրություն- մեհյանների՝ տաճարների գիր, սրբազան գիր, մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատմերանշաններ( օրինակ եգիպտական հիերոգլիֆները)
Վանի թագավորության մեհենագրություն- 300 նշան, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով։ Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը- խեթա-լուվիական հիերոգլիֆներ, ասուրա-բաբելական սեպագիր, ուրարտական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Posted in Հայոց պատմություն

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն (66-428)

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն (66-428)

66 թվականին Հայաստանում գահ է բարձրացել և Արշակունյաց թագավորության հիմնադիրն է հանդիսացել Պարթև Արշակունի արքա Վաղարշի եղբայր Տրդատը: Հետագայում Արշակունիները խնամիական կապեր են հաստատել տեղի հայ նախարարների հետ, որի արդյունքում Արշակունիների հետագա սերունդը գնալով հայացել է:

1. Տրդատ Ա (66-88)
2. Սանատրուկ (88-110)
3. Աշխադար (110-113)
4. Պարթամասիր (113-114)
5. Հռոմեական պրովինցիա (114-117)
6. Վաղարշ Ա (117-144)
7. Սոհեմոս-Տիգրան (144-161)
8. Բակուր Ա (161-163)
9. Սոհեմոս-Տիգրան (164-186)
10. Վաղարշ Բ (186-198)
11. Խոսրով Ա (198-216)
12. Տրդատ Բ (217-252)
13. Արտավազդ Ե Մանդակունի (252-262)
14. Որմիզդ-Արտաշիր Սասանյան (262-272)
15. Ներսեհ Սասանյան (272-279)
16. Խոսրով Բ Մեծ (279-287)
17. Տրդատ Գ Մեծ (287-330)
18. Խոսրով Գ Կոտակ (331-338)
19. Տիրան (338-350)
20. Արշակ Բ (350-368)
21. Փառանձեմ Սյունի (368-369)
22. Պապ Արշակունի (370-374)
23. Վարազդատ (374-378)
24. Արշակ Գ (378-387)
25. Խոսրով Դ (387-389)
26. Առավան պարսիկ (389-400)
27. Վռամշապուհ (400-415)
28. Շապուհ պարսիկ (415-419)
29. Արտաշիր-Արտաշես Դ (422-428)

Posted in Առողջագիտություն

Առողջագիտություն 16-20

Հեռավար աշխատանքային նախագիծ

Ուսումնասիրել մարդկության պատմության  տարբեր ժամանակաշրջաններում պատահած համաճարակները: Ծագումը, աշխարհագրությունը, ընթացքը:

ԱՆԹՈՆԻՆՈՒՍ ԺԱՆՏԱԽՏԸ-165-180 թուականներու միջեւ

ԺԻՒՍԹԻՆԻԱՆՈՍԻ ԺԱՆՏԱԽՏ-541 թ․

ՍԵՒ ՄԱՀ-1346-1353 թ․

HIV / AIDS (ԷՅԾ)-1981 թ․

ՍՊԱՆԱԿԱՆ ԿՐԻՓ-1918 թ

ՀՆԴԿԱԽՏ-1860 թ

Կորոնա-2020

Գտեք պատմական և բժշկական անդրադարձներ դրանց մասին, վիճակագրական տվյալեր և այլն:

ԱՆԹՈՆԻՆՈՒՍ ԺԱՆՏԱԽՏԸ– Պատմության մեջ արձանագրված առաջին հանրածավալ ախտերից մեկը։ Օրական 2 հազար մարդուց մահոան պատճառ եղած համաճարակը Հռոմեական կայսրության բնակչությանը 30 տոկոս նվազեցնում է։ Համաճարակը Կայսրության սահմաններինց ներս է հասել Արեւելքի արշավանքին վերադարձող վարակված զինվորների պատճառով։ 

ԺԻՒՍԹԻՆԻԱՆՈՍԻ ԺԱՆՏԱԽՏ-Բյուզանդիացիներ մեջ այս հիվանդության զոհ դարցան շուրջ 100 միլիոն մարդ։ Համաճարակը 200 տարի տևողությամբ տարածովեց Ափրիկի, Եւրոպայի, կենտրոնական եւ Հարավային Աիայի ու Արաբիայի մեջ։ Համաճարակի պատճառով ոչնչացել է Բյուզանդական կայսրության բնակչության 40 տոկոսը. միայն Կոստանդնուպոլսի մեջ օրական 5-10 հազար մարդ է մահացել։

ՍԵՒ ՄԱՀ– Սեւ մահ կամ Մեծ ժանտախտը համարվում է մարդկության պատմության մեջ ամենա մահաբեր համաճարակներից մեկը ։ Համաճարակը սկսվել է տարածել Կենտրոնական Ասիայում։ Համաճարակը գրեթէ ամբողջ աշխարհում տարածվեց ։ Միայն Եւրասիայի մեջ 70-200 միլիոն մարդ մահացան։ Ընդհանուր հաշվարկով՝ Սեւ մահվան հետեւանքով աշխարհի բնակչությանը 450 միլիոնից նվազեց 350-375 միլիոնի։

HIV / AIDS (ԷՅԾ)

AIDS-ը առաջին անգամ Միացյալ Նահանգներոմ է արձանագրվել՝ որպես ինքնուրույն հիվանդություն։ Մոտավորապես 36.7 միլիոն հոգի վարակված էր HIV-ով։

ՍՊԱՆԱԿԱՆ ԿՐԻՓ

Ամբողջ աշխարհի մէջ վարակվել է շուրջ 500 միլիոն մարդ։ Այս համաճարակի զոհ է դարձել 50-100 միլիոն հոգի, որը հավասար է այդ թվականների աշխարհի բնակչության շուրջ 5 տոկոսին։

ՀՆԴԿԱԽՏ

Պատմության ընթացքում արձանագրված է յոթ հնդկախտի համաճարակ, որի հետեւանքով աշխարհի մեջ մահացռլ են միլիոնավոր մարդիկ։ Հիվանդությունը աշխարհի մեջ տարածված է Հնդկաստանից։ Մինչեւ 1860 թվականը հնդախտի պատճառով շուրջ 40 միլիոն հոգի մարդ է մահացել։ 

Գտեք ուսումանական, վարվերագրական կամ գեղարվեստական ֆիլմեր, որտեղ պատմվում է այդ համաճարակների մասին, կիսվեք հղումներով: