Posted in Հայոց պատմություն

Հայոց պատմություն 16-20

Տրդատ 3-րդի գահակալությունը

Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

This image has an empty alt attribute; its file name is 220px-gregory_the_illuminator.jpg

Մծբինի խաղաղության պայմանագիրը

296թ. պարսից արքա Ներսեհը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին:

Հայոց նախաքրիստոնեական հավատքը

 Հայկական պետությունների դիցարանները Հեթանոսություն-բազմաստվածություն Դիցարան-աստվածների տուն,պանթեոն,ընտանիք, համախումբ Հայկ-Արատտա երկրի հովանավոր աստված, արարչագործ Հայաստանի Աստծո որդին(բազմաստվածությունից հետո Հայկը համարվել է մեր ազգի նախնի նահապետը):
Վանի թագավորության դիցարան-Մհերի դուռ(Խալդյան դարպաս)- Խալդ, Թեյշեբա, Շիվինի Նոր դիցարան-Արամազդ՝ նոր դիցարանի ղեկավար, երկնքի ու երկրի արարիչ Անահիտ-Ոսկեմայր, հայոց աշխարհի փառքը, հովանավոր և պահապան աստվածուհին Վահագն- ռազմի, քաջության Աստված Աստղիկ-լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի( վարդավառի տոնը, Մշո դաշտ) Նանե- մայրության և ընտանիքի պահապան դիցուհի Արեգ-Միհր-արեգակի, լույսի, արդարության աստված Տիր-դպրության աստված, գրի- գրականության, արվեստի աստված Վանատուր- հյուրընկալության աստված

Գրավոր մշակույթ


Գրավոր մշակույթը. 405թ.-Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ Փիլոստրատոս-վկայոըմ է Արշակ Ա արքայի ժամանակ օգտագործված հայկական գրերի մասին։(34-35թթ.) 235թ.-ժամանակագրություն,հույն պատմիչ.հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։ Ագաթանգեղոս-վկայում է հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր Աստծո պաշտամունքի մասին:
Մովսես Խորենացի (5րդ դարի պատմիչ, պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը(արխիվ): Օտար լեզուների կիրառումը-պարսկերեն, էլամերեն, ասորերեն, հունարեն, բաբելոներեն, արամերեն և այլն։ Հայկական մեհենագրություն- մեհյանների՝ տաճարների գիր, սրբազան գիր, մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատմերանշաններ( օրինակ եգիպտական հիերոգլիֆները)
Վանի թագավորության մեհենագրություն- 300 նշան, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով։ Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը- խեթա-լուվիական հիերոգլիֆներ, ասուրա-բաբելական սեպագիր, ուրարտական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s