Posted in Գրականություն

Գրականություն 16-20

Առցանց ուսուցման նախագծեր

Հարցեր և առաջադրանքներ

1, Ծանոթացիր խնդրեմ Եղիշե Չարենցի թողած գրական  ժառանգությունը:

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ

տրիոլետի, [գոյական]
Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

  • սոնետ

սոնետի, [գոյական]
Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:

  • ռուբայաթ

ռուբայաթի, [գոյական]
Քառյակ:

  • գազել

1)գազելի, [գոյական]
Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով:

2)գազելի, [գոյական]
Վիթ:

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

2. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:

Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում: 

Արմենուհին շատ գեղեցիկ աղջիկ է եղել, ով կարողացել է գրավել շատ տղամարդակնց սրտեր՝ Եղիշե Չարեցինը, Վահան Տերյանինը, Հովհաննես Տումանյանինը, Ավետիկ Իսահակյանինը։ Բայց այդքանի միջից նա միայն Չարենցին է անկեղծ սիրել ինչքան ել, որ նա հետո ամուսնացել է ուրիշ տղմարդու հետ և դավաչանել նրան Չարենցի հետ։ Իսկ Արմենուհու Ամուսինը իմանալով այդ ամենինչի մասին Բաժանվում է նրանից։ Իսկ արմենուհու մահից հետո նրա նախկին ամուսինը նրան է նվիրում նրան նվիրվաց Չարենցի կողմից բոլոր բանստեղծությունները։

3. Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծություններըփորձիր վերլուծել:

Արմենուհու բոլոր բանաստեղծությունները կարծես կապված լինեին կարոտի հետ, սիրո կարոտի։ Նա գրում էր իր սիրած, հավանծ էակի մասին ում նա կարոտ էր մնացել։ Նա ուզում էր գրկել, համբուրել նրան, բայց չէր կարող, որովհետև նա շատ հեռու էր։ Նրա բանստեղծություններում թախիծը և սերը խառնվում էին իրար, բայց սակայն վեջում մի գեղեցիկ և ցավալի կարետ է ստեղծվել։

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները, մեկնումեկը վերլուծիր:

Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, Տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազերԴահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չըգովել,
Ու չերգել Ձեզ, օ, Տիկին…

Տերյանի շարքը, որը նվիրված էր Արմենուհուն դա <<Կատվի դրախտն>> էր։ Նրա բոլոր <<Կատվի դրախտ>> Շարքի բանստեղծություններում կարսես նշում էր, որ նա գալիս է իր քնքուշ հայացքով, բայց մեկ է վերջում նա իրենը չի դառնում։ Իսկ հենց իմ ընտրած բանաստեղծույունեում նա կարսես իր սիրտներ դրել և ուղիղ ասում էր , որ նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրան չսիրել չի եղել։ Նա այնպես է նկարագրում Արմենուհու քնքշության մասին իր խենթ հոգով կարսեծ այդ պահին աշխարհը նրանով էր ավրտվում։

5. Եղւշե Չարեցի կամ Արմենուհի Տիգրանյանի`  քեզ դուր եկած բանաստեղծությունը ձայնագրիր կամ տեսանյութ պատրաստիր: