Posted in Ռուսաց լեզու

Русски язык 11.05-15.05

2. Работа с Padlet ( пройдите по ссылке):  каждому из вас предлагается  написать на моей стене, дать собственное оригинальное определение двум словам: жизнь и мудрость ( не забудьте указать свое имя, вы работаете в одном окошечке)

3.Написать сочинение на одну из предложенных тем

<<Самая дорогая трата- время>>

Ценить время- это означает ценить всё свою жизнь: каждую минуту, секунду, час мгновенье, которое кажется вечностью. Время как будто течёт бесконечно и долго, но это не так. Ценить время- ценить жизнь, начинается с простого взгляда и дыхания. Ни что в мире не сможет противостоять времени. Потому что оно бесконечно а мы не… Время уходит и каждое прожитое мгновение уже некогда не вернётся, какие бы усилие не прилагали.
Время- это наша жизнь… и каждый день надо жить как последний…

4.  Читаем….

Прочитать рассказ Чехова” Ванька”

  1. О чем просит Ванька дедушку в письме?

Ванька просит деда забрать его в деревню, домой ,а то умрет .

2. Что обещал делать Ванька для деда?

Ванька обещал в письме, что когда вырастит будет заботиться о нем.

3. Кем бы хотел работать Ванька в деревне?

Его работа заключалась в том, чтобы помогать дедушке по хозяйству

4. Есть ли сатира в этом рассказе Чехова?

Я думаю ,что нет сатиры в этом рассказе

Posted in Ֆիզիկս

Տարրական մասնիկների 11․05-15․05

 Ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տարրական մասնիկների և նրանց փոխազդեցությունների հատկությունները և կառուցվածքը։

Տեսական մոդելներն կառուցում է տեսական տարրական մասնիկաների ֆիզիկան, որոնք բացատրում են փորձերի արդյունքում ստացված տվյալները, կանխատեսումներ է անում ապագա փորձերի վերաբերյալ և մշակում է հետազոտությունների համար անհրաժեշտ մաթեմատիկական ապարատը։ Ներկայումս տարրական մասնիկների ֆիզիկայի հիմնական տեսական գործիքը դաշտի քվանտային տեսությունն է։ Այդ տեսական սխեմայի շրջանակներում յուրաքանչյուր տարրական մասնիկ համարվում է որոշակի քվանտային դաշտի գրգռման քվանտ։ Մասնիկների յուրաքանչյուր տիպի համար ներմուծվում է համապատասխան դաշտը։ Քվանտային դաշտերը փոխազդում են, ինչի արդյունքում նրանց քվանտները կարող են փոխակերպվել մեկը մյուսին։

Տարրական մասնիկների ֆիզիկայի նոր մոդելների կառուցման հիմնական գործիքը լագրանժյաններն են և գլխավոր արդյունքը տարրական մասնիկների ֆիզիկայի ստանդարտ մոդելի կառուցումն է։Լագրանժյանը կազմված է դինամիկ մասին, որը նկարագրում է ազատ քվանտային դաշտի (այլ դաշտերի հետ չփոխազդող) դինամիկան, և դաշտի ինքնափոխազդեցությունը կամ այլ դաշտերի հետ փոխազդեցությունը նկարագրող մասին։ Եթե հայտնի է դինամիկական համակարգի լրիվ լագրանժյանը, ապա համաձայն դաշտի քվանտային տեսության լագրանժյան ֆորմալիզմի, կարելի է նկարագրել դաշտերի համակարգի շարժման հավասարումների համակարգը և փորձել լուծել այն։ Այս մոդելը հիմնվում է դաշտերի տրամաչափային փոխազդեցությունների և տրամաչափային սիմետրիայի ինքնակամ խախտման մեխանիզմի գաղափարների վրա։ Վերջին մի քանի տասնյակ տարիներին նրա կանխատեսումները բազմիցս ստուգվել են փորձերում և ներկայումս այն միակ ֆիզիկական տեսությունն է, որն աշխարհի կառուցվածքը նույնականորեն նկարագրում է մինչև 10−18 մ կարգի հեռավորությունների համար։ Ստանդարտ մոդելում նկարագրվում են 61 մասնիկ։

Տեսական տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում աշխատող ֆիզիկոսները երկու հիմնական խնդիր ունեն. նոր մոդելներ կառուցել փորձերի նկարագրման համար և փորձնականորեն ստուգել այդ մոդելների կանխատեսումները։ Երկրորդ խնդրով զբաղվում է տարրական մասնիկների ֆենոմենոլոգիան։

Posted in Հավաք, Անգլերեն

English project

2019-2020 school year was very interesting for me, because I have got many things from all subjects we pass. My English was improved, now I can speak English more fluently, than before.

The great amount of the project made our English lessons more interesting, my favourite project was “I am a journalist”.

On the English part of my blog I have added many homework exercises, as well as videos of our projects.
The coming high school helped me a lot. I have become more confident, get acquainted with many fantastic people.

I have liked our travels very much, they were unforgettable for me, so can not distinguish which one was the best.

Posted in Կենսաբանություն

Ժառանգական հիվանդություններ 11․05-14․05

Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց , որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Ժառանգական հիվանդությունների այսպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։

Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Կան հիվանդություններ, որոնց պայմանավորող գեների ազդեցությունն այս կամ այն չափով կախված է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից և այլն։

Posted in Հավաք, Գրականություն

Հավաքից հավաք․Գրականություն

2019-2020 ուսումնական տարում գրականություն առարկայից մասնակցել եմ շատ նախագծերի և նույնպես արել եմ լրացուցիչ աշխատանքներ։ Ուսումնական տարվա ընդացքում զբաղվել եմ ինքնակրթությամբ նույնպես։ Բլոգումս տեղադրել եմ շատ աշխատանքներ և դեռ շարունակում եմ տեղադրել։

Գրականությունից հանձնարարված բոլոր տնային աշխատանքները այս ուստարում կատարել եմ։ Սկսեմ հենց «Սասնա ծռեր» ընտանեկան փաթեթից և շարունակեմ ներկայացնել ամբողջ տարվա աշխատանքներս՝ <<Հոգևոր ընթերցումներ>>(առաջին շաբաթ) <<Հոգևոր ընթերցումներ>> (երկրորդ շաբաթ)ընթերցումները կատարել եմ մայրիկիս հետ։ <<Կարդում ենք Համո Սահյան>> <<Եղիշե Չարենց>> <<Կարդում ենք Չարենց>> <<Հովհաննես Թումանյան>> <<Կարդում ենք Թումանյան>> <<Վահան ՏԵրյան>> <<Ձմեռային ընթերցումներ>> << Համո սահյան․Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ>>։

Մասնակցել եմ նաև << Սեբաստացու օրեր․Կրթահամալիրի տոն>> նաղագծին։ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ -ը նաև դրված է իմ թարքմանություններ բաժնում։

<<Սուրբ թարգմանչական տոն>> նախագծին նույնպես մասնակցել եմ։

Ուստարվա ամենաառաջին նյութս՝ <<Վիլյամ Սարոյան «Պատերազմը»>>-ն է եղել։

2019-2020 տարվա ընդացքում բլոգումս տեղադրել եմ նաև շատ լրացուցիչ շարադրություններ։ <<Իմ շարադրությունները>> բաժնում կարող եք տեսնել և կարդալ։

Բացի << Իմ շարադրությունները>> բաժնից նաև բացել եմ <<Ինքս․․․>> անունով բաժին, որտեղ տեղադրում եմ իմ ընթերցանություններից։

Բացել եմ նաև << Վերլուծեցի>> բաժինը, որտեղ տեղադրում եմ կարդացածս գրքերի, պատմություններ վերլուծություները։

Եվ ամենա վերջում ասեմ, որ նաև ունեմ <<Թարքմանություններ>> բաժին, որտեղ էլ տեղադրում եմ թարգմանություններ։ Վերևում նույնպես նշել էի։

Լրացուցիչ նագծեր՝<<Պարույր Սևակ>>-ի և <<Մհեր Մկրչյան>>- ի մասին տեղեկություններ։<<Սուրբ զորավոր աստվածաածին եկեղեցի>> սա տեսանյութով տարբերակն է, իսկ << Սուրբ զորավոր Աստվածածին եկեղեցի>> սա արդեն գրավոր տարբերակով է։ Կատարել եմ նաև <<Անտիկ աշխարհի 7 հրաշալիքները>> թեմայով նախագիծ։ Հեռավար դպրոցի ընդացքում պատրաստել եմ տեսանյութ <<Ես ու իմ հեռավար դասերը))) >>, որտեղ ասում եմ հեռավար դասերի ,լավ և վատ կողմերը և էլի բաներ։ Նկարել եմ նաև տեսանյութ <<Տնային կալանքի մեկ շաբաթը >> վերնագրով, որտեղ էլ ներկայցնում եմ, թե ինչպես եմ անցկացնում օրերս տանը։ <<Պատրաստվում ենք զատիկին))) >> տեսանյութ ,որտեղ ընտանիքով պատրաստվում ենք զատիկին։ << Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի>> ընթերցում եմ ես։

Չմոռանամ ասել, որ ուստարվա ընդացքում նաև ճամփորդություն ենք ունեցել դեպի՝ Ապարան։ <<Մշեցիների բնակավայր՝ Ապարան>> սա իմ պատումն է։

Եվ այսքանով ավարում եմ գրականություն առարկայի հավաքը։

Posted in Իմ շարադրությունները

Սա է կյանքը․․․

Աշխարհը որտեղ մենք ապրում ենք, լի է արկածներով, փորձություններով։ Շատ մարդիկ խուսափում են փորձություններից, դժվարություններից, բայց չէ որ դրանք են մեզ ավելի ուժեղ դարձնում․․․եթե անըդհատ խուսափենք փորձություններից ապա ին՞չ կլինի, չէ որ հաստատ կգա մի օր, որ այդ ամեն ինչը կհավաքվի իրաի վրա և այդ ժամանակ էլ փախչել չի լինի։ Շատ դեպքերում մենք մեզ զրկում ենք կյանքի բարիքներից, բայց պետք է հասկանանք, որ կյանքը մարդուն մեկ անգամ է տրված և մենք պետք է ապրենք այդ կյանքը։ Այդ իսկ պատճառով ապրեք  այն կյանքը, որը ձեզ տրված է և մի խուսափեք խնդիրներից․․․