Posted in Աշխարագրություն

Սննդի արդյունաբերություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Խոչնդոտները նրանք են, որ եկրի բյուջեն չի տրամադրում պայմաններ ապրանքը՝ սնունը արտահանելու համար։ Իսկ նախադրյալներն են, որ մենք ունենք հնարավոր պայմաններ սննդի արդյունաբերության զարգացման համար։

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Սննդի արդյունաբերությունը ՀՀ- ապահովում է սննդով և ոչ միայն ՀՀ-ին այլ նաև ուրիշ ազգերի։

  1. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Սննդի արդյունաբերությունը մեծ չափով կապ ունի գյուղատնտեսության հետ, որովհետև այն ինչ մենք ուտում ենք մաքուր և օգտակար մեզ դա տրամադրվում է գյուղերից։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Posted in Աշխարագրություն

Աշխարհագրություն

Քուվեյթի ներկայիս բնակչությունը կազմում է 4,244,547 ՝ 2020:

Հայաստանի ներկայիս բնակչությունը 2020  2,961,020 է,

ՄԱԿ-ի տվյալներով, Քուվեյթի 2020-ի բնակչությունը գնահատվում է 4,270,571 մարդ տարվա կեսին:

ՄԱԿ-ի տվյալներով, տարվա 2020-ի տվյալներով, Հայաստանում 2020 թվականի բնակչությունը գնահատվում է 2.963.223 մարդ:

Քուվեյթի բնակչությունը համարժեք է ամբողջ աշխարհի բնակչության 0.05% -ին:

Հայաստանի բնակչությունը համարժեք է ամբողջ աշխարհի բնակչության 0,04% -ին:

Քուվեյթը բնակչության թվով երկրների (և կախվածության) ցանկում զբաղեցնում է 129-րդ տեղը: Քուվեյթում բնակչության խտությունը կազմում է 240 կմ 2-ով :

Բնակչության թվով երկրների (և կախվածության) ցանկում Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը:

Բնակչության 100% -ը քաղաքային է (4,270,571 մարդ 2020 թ.)

Բնակչության 62.8% -ը քաղաքային է (1,860,554 մարդ 2020 թ.)

Քուվեյթում միջին տարիքը 36,8 տարի է:

Միջին տարիքը Հայաստանում 35,4 տարի է:

Քուվեյթում 0-14 տարեկան-21․5%

15-24տարեկան-10․1%

25-54տարեկան-56․9%

55-64տարեկան-8․5%

64 տարեկան և ավելին-3․0%

Հայաստանում

Քուվեյթում 0-14 տարեկան-20․8%

15-24տարեկան-11․7%

25-54տարեկան-42․3%

55-64տարեկան-13․4%

64 տարեկան և ավելին-11․8%

Posted in Աշխարագրություն

ՀՀ բնակչության թիվը

ՀՀ բնակչության թիվը 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ Այդ նույն ժամանակ Իրանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան ու հարակից շրջաններ։ Արևելյան Հայաստանում առաջին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան առաջին մարդահամարի շրջանակներում՝ 1897 թվականին, ըստ որի՝ Արևելյան Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918 թվականին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը հասել է 1,4 մլն-ի։

Սակայն թուրք-հայկական պատերազմի, սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920 թվականին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930 թվականին։ Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 թվականներին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, Ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994 թվականներին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ ՀՀ մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։ ՀՀ մշտական բնակչության թվի շարժը 1920-2010-ին, ըստ առանձին մարդահամարների և ընթացիկ հաշվառումների, ներկայացված է աղ. 1-ում։ Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ բնակչությունը 1920-2010 թվականների ընթացքում ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտական բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։

Posted in Աշխարագրություն

Հայաստանի բուսական աշխարհը

այաստանը իր փոքրիկ տարածքում ունի բուսականության զարմանալի բազմազանություն:

Այստեղ հանդիպում է ավելի քան 3200 բարձրակարգ բուսատեսակ, այսինքն` յուրաքանչյուր 1000ք.կմ-ի վրա, միջինում` 107 բուսատեսակ: Սա շատ ավելին է, քան արևադարձային գոտում:

Հայաստանի բուսական աշխարհի 120 տեսակ կարելի է հանդիպել միայն Հայաստանում: Դրանցից շատերը կոչվում են հենց Հայաստանի և նրա առանձին մասերի անուններով. պատատուկ հայկական, ոզնատուփ հայկական, օշինդր հայաստանյան, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան և այլն:

Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ:

Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Հաճախ հանդիպում են` ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերից` աղածաղիկը: Դրանք հարմարված են չոր պայմաններին և զարգացած արմատների շնորհիվ հողի խորքից կարողանում են ջուր վերցնել:

Արարատյան գոգավորության կիսաանապատներում` 1000-1500մ բարձրության վրա, գերակշռում են հոտավետ օշինդրը, ուղտափուշը, կապառը, ջանգյուլումն ու անթառամ ծաղիկները: Տարածված են նաև մասրենին, գազը, բազմատեսակ ծաղիկները:

Տափաստանային գոտին Հայաստանի ամենատարածվածն է և զբաղեցնում է` 1400-2600մ բարձրությունը: Այս գոտուն բնորոշ է սիզախոտային, փետրախոտային, իսկ գոտու բարձրադիր մասում` հացազգի-տարախոտային բուսականությունը:

Հայաստանը համարվում է անտառներից աղքատ: Դրանք զբաղեցնում են տարածքի մոտ 10%: Հյուսիս-արևելքում, տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%, որտեղ հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, մասամբ` կաղնիներ և սոճիներ:

Հարավարևելյան անտառային զանգվածում, գերակշռում են արաքսյան կաղնին, հացենին, թխկին և ընկուզենին: Զանգեզուրի Ծավ գետի ավազանում, պահպանվել է սոսու պուրակը, որը միակն է Հայաստանում: Այդ վայրում, հին ժամանակներում, իրենց աղոթքներն էին կարդում քրմերը` «ձայն էին տալիս»:

Նշանավոր են Արցախի Ննգի գյուղի անտառները, որոնք լի են վայրի բերքառատությամբ: Այնտեղ` վայրի անտառներում, աճում են պոպոկ, պնդուկ, մոշ, զկեռ, մորի, տանձ, խնձոր, շագանակ,  սալոր, հանրահայտ ծնեփակը, ինչպես նաև ավանդական «ժնգյալով հացի» բոլոր 27 տեսակ կանաչիները:

Մեծ նշանակություն ունեն նաև Արցախի հյուսիսային անտառները: Այնտեղ կարելի է գտնել Հայաստանի տարածքում հազվադեպ հանդիպող բուսականություն:

Մերձալպյան և ալպյան գոտու բուսականությունը տարածվում է 2200մ բացարձակ բարձրությունից վեր: Այստեղ, բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից թողնում են գույնզգույն գորգերի տպավորություն, որոնք կոչվում են «ալպյան գորգեր»:

Ալպյան գոտին` իր փարթամ խոտհարքներով և արոտավայրերով, բացառիկ մեծ նշանակություն ունի Հայաստանի անասնապահության համար:

Ընդհանրապես` բուսականությունը Հայաստանում էապես առժեքավորում է այստեղի բնությունը:

Posted in Աշխարագրություն

ՀՀ կենդանական աշխարհը

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:

Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:

Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:

Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:

Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:

Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:

Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և  այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ:

Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մ:

Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:

Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը:

Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:

Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքում:

Հայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ:

Ընդհանուր առմամբ Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը:

Posted in Աշխարագրություն

ՀՀ գետային ցանց

Ջրագրական ցանցը որևէ տարածքի ներքին ջրերի (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, ճահիճներ և այլն) ամբողջությունն է:Քանի որ Հայկական լեռնաշխարհի կլիման եզրային և ներքին շրջաններում զգալիորեն տարբերվում է, ջրագրական ցանցը նույնպես ամենուրեք նույնչափ զարգացած չէ: Մասնավորապես, Միջնաշխարհում կլիմայի ցամաքայնության (չորայնության) պատճառով ջրագրական ցանցը թույլ է զարգացած։ Այդուհանդերձ, այստեղ նույնպես շատ են արագահոս լեռնային գետերը և գեղատեսիլ լճերը: Միջլեռնային գոգավորությունների, ինչպես նաև լեռնավահանների ու սարավանդների տարածքում էլ կուտակված են ստորերկրյա ջրեր։ԳետերըՀայկական լեռնաշխարհը ջրբաժան է Կասպից և Սև ծովերի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանների միջև։ Հետևաբար, Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող գետերը թափվում են հենց այդ ջրավազանների, իսկ գետերի մի մասն էլ՝ լճերի մեջ: Այդպիսի գետերը պատկանում են ներքին ավազանին:  Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Հարավարևմտյան Ասիայի (Առաջավոր Ասիա) նշանավոր գետերից Եփրատը, Տիգրիսը և Արաքսը, որոնց ակունքները լեռնաշխարհի կենտրոնական հատվածում մոտենում են միմյանց։ Այսպիսով, գետերի ուսումնասիրությունը առավել հեշտ դարձնելու համար բաժանենք դրանք ըստ ավազանների. 

Mijlernayin2.png

Պարսից ծոցի ավազանԵփրատն ու Տիգրիսը պատկանում են Պարսից ծոցի ավազանին։ Եփրատը կազմավորվում է Արևմտյան Եփրատի և Արևելյան Եփրատի (Արածանու) միախառնումից։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից և, հատելով Կարնո, Աշկալայի, Դերջանի, Երզնկայի ու Կամախի դաշտերը, առաջացնում է Ակն խոր կիրճը և ապա դուրս գալիս Խարբերդի դաշտ։ Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և Աթաթուրքի անվան հզոր էլեկտրակայանը:
Արածանին սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային լանջերից։ Ալաշկերտի մոտ նրան է միախառնվում Բագրևանդ վտակը։ Մինչև Խարբերդի դաշտում Արևմտյան Եփրատին միանալը գետն անցնում է Ալաշկերտի, Մանազկերտի, Մշո, Ճապաղջրի, Բալահովտի դաշտերով և դրանց միջև գտնվող խոր կիրճերով։ Արածանու ջրերը հազարամյակներ շարունակ օգտագործվել են այդ դաշտերի ոռոգման համար։ 

Երկու վտակների միախառնվելուց հետո Եփրատը անցնում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան և, առաջացնելով ավելի քան 300 սահանք ու ջրվեժ, դուրս է գալիս Միջագետքի հարթավայր։
Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից և ձևավորվում է Արևմտյան և Արևելյան Տիգրիս վտակների միախառնումից։ Այն, սնվելով Հայկական Տավրոսի միջին և բարձր գոտու առատ տեղումներից, Եփրատի համեմատ ավելի ջրառատ է։ Միջագետքի հարթավայրում այն միանում է Եփրատին և կազմում Շաթ-էլ-Արաբ գետը։Կասպից ծովի ավազանԿասպից ծովի ավազանի նշանավոր գետերն են Արաքսը և Կուրը։ Արաքսը կոչել են «հայոց մայր գետ»։ Սկիզբ առնելով Բյուրակնի լեռնազանգվածի լճակներից՝ Արաքսը հոսում է հյուսիս-արևելք և, ճեղքելով Հայկական Պար լեռնաշղթան, մտնում է Բասենի դաշտ։ Այնուհետև, հոսելով Կաղզվանի ոչ լայն դաշտում առաջացրած 1000 մ խորությամբ կիրճով, գալարուն հունով մտնում է Արարատյան դաշտ, որից էլ՝ Նախիջևանի դաշտ։ Մեղրու կիրճում սահանքներ առաջացնելուց հետո գետը հասնում է Կուր-Արաքսյան դաշտավայր և, ակունքից սկսած, 1072 կմ հոսելուց հետո միանում է Կուրին։ Քանի որ Արաքսը հիմնականում հոսում է ներքին տարածքներով, որտեղ կլիման ցամաքային է, այն մեծ քանակի կոշտ նյութ է լվանում ափերից և տեղափոխում դեպի ավելի ցածրադիր դաշտեր: Այսպես, Արաքսի կողմից տեղափոխվող կոշտ նյութը (բերուկները) պատճառ է դարձել, որ գետն Արարատյան դաշտում փոխի իր հունը։ Արգիշտիխինիլի, Արմավիր և Արտաշատ պատմական քաղաքները կառուցված են եղել Արաքսի ափերին, սակայն հունի փոփոխությունից հետո բնակչությունը հեռացել է այդ քաղաքներից։ Այդ նույն պատճառով Արաքս գետի հորդացումներն ու վարարումները բավական վտանգավոր են և հաճախ հանգեցնում են նրա վրա կառուցված կամուրջների վնասման, ինչի համար ժողովուրդը գետին ասել է «կամուրջներ չհանդուրժող»: Արաքսը, ինչպես և Եփրատը, համարվում է դրախտի չորս գետերից մեկը (Գեհոն)։ Արաքսի նշանավոր վտակներն են Ախուրյանը (ամենաերկար գետը ՀՀ-ում), Հրազդանը (միակ գետը, որ սկիզբ է առնում Սևանա լճից), Որոտանը (Սյունիքի մարզի խոշորագույն գետը), Մակուն (որի ավազանում է նաև Ավարայրի դաշտը), Սևջուրը (ՀՀ երկու ամենաջրառատ գետերից մեկը)։ Մովսես Խորենացին վկայում է, որ Երասխ (Արաքս) անունն առաջացել է հայերի անվանադիր նախնու ժառանգներից մեկի՝ Արամայիսի թոռան՝ Երաստի անունից: Կուրը սկիզբ է առնում Կող բարձր լեռնային գոգավորության ճահիճներից։ Վերին հոսանքում այն գեղատեսիլ կիրճերով լեռնային գետ է։ Ստորին հոսանքում հանդարտ հոսելով՝ իր մեջ է առնում Արաքսը և թափվում է Կասպից ծով։ Կուրի նշանավոր վտակներն են Խրամ (Դեբեդի հետ միասին), Աղստև, Փարվանա և Թարթառ գետերը։Սև ծովի ավազանՍև ծովի ավազանի գետերը թեպետ հիմնականում ավելի կարճ են, սակայն ունեն ջրաէներգետիկ և տուրիստական մեծ նշանակություն: Սև ծովի ավազանին պատկանող գետերից Հայկական լեռնաշխարհում հայտնի է Ճորոխը՝ իր Թորթում և Օլթի վտակներով։ Այս գետերն առաջացրել են խոր կիրճեր, սահանքներ ու ջրվեժներ։ Նշանավոր է Թորթում գետի վրա 40 մ բարձրությամբ համանուն գեղատեսիլ ջրվեժը։ 

Թորթումի ջրվեժըԲերկրիի ջրվեժը

 Հայկական լեռնաշխարհի գետերի սնման ռեժիմը (աղբյուրները) խառն է։ Հիմնականում սնվում են ձնհալքի, անձրևների և մասամբ ստորգետնյա ջրերով։ Հորդացումները տեղի են ունենում գարնանը և աշնանը։ Ամռանը և ձմռանը գետերում ջրի քանակը կտրուկ նվազում է։ Միջնաշխարհի (հատկապես Ուրմիա լճի ավազանի) կարճ, սակավաջուր գետերն ամռանը հիմնականում ցամաքում են։ ԼճերըՀայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Լեռնաշխարհում առավել տարածված են տեկտոնական, տեկտոնահրաբխային, հրաբխային և սառցադաշտային ծագման լճերը։
1. Մինչև 20-րդ դարի 80-ական թթ. տեկտոնական ծագման ամենամեծ լիճը Ուրմիան էր (հնում կոչվում էր Կապուտան ծով)։ Լճի մակերեսը այդ ժամանակ 5,8 հազ. կմ² էր, առավելագույն խորությունը՝ 15 մ։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից (լճի հայելու բարձրությունը) 1275 մ բարձրության վրա։ Ուրմիան անհոսք է (նրանից գետ դուրս չի գալիս), մակարդակի տատանումներն էլ տարվա ընթացքում մեծ են, քանի որ այն բավական ծանծաղ լիճ է։ Գարնանը լճի ջրերը բարձրանալով ծածկում են մոտակա ճահիճներն ու աղուտները, իսկ ամռան վերջին լճի հատակի զգալի մասում բացվում է ձյունաճերմակ աղի շերտը։ Այդ ժամանակ լճի աղիությունը հասնում է 250 ‰-ի (250գ/լիտր)։ Լիճ թափվող գետերը ջրառատ չեն։ Համեմատաբար խոշոր են Սալմաստ գետը, Կարմիրջուրը։ Ուրմիա լճում բարձր աղիության պատճառով ձկներ չեն ապրում։ Լիճ թափվող գետերի ջրի մեծածավալ օգտագործման հետևանքով խախտվել է լճի ջրային հաշվեկշիռը և լիճը արագ տեմպերով սկսել է ցամաքել։

Urmia_lake_drought.gif

Ուրմիա լիճը 1984−2014թ.-ին

images (1).jpg

Ցամաքող Ուրմիան2. Տեկտոնահրաբխային լճերից խոշորներն են Վանա և Սևանա լճերը (Սևանա լճի մասին տեղեկությունները տես ՀՀ լճերը նյութում)։ Վանա լիճը հնում կոչվել է Տոսպա լիճ, Ռշտունյաց ծով, Նաիրի երկրի ծով և այլ անուններով։ Հյուսիսային մերձափնյա հարթություններին զուգահեռ ձգվում են Ծաղկանց, արևելքից՝ Վասպուրականի լեռները։ Երկրաբանական ոչ վաղ անցյալում Վանա լճի տեղում եղել է գոգավորություն, որի մակերևութային ջրերը հոսել են Արածանու հովտով։ Հետագայում Նեմրութի լավաներն արգելափակել են երբեմնի գետի հունը, և առաջացել է ներկայիս Վանա լիճը։ Լճի մակարդակը հաճախակի տատանվել է։ ժամանակին լճի ափին կառուցված Արճեշի բերդի մնացորդներն այժմ կիսով չափ ջրի տակ են։ Դա վկայում է լճի մակարդակի բարձրացման մասին։
 Վանա լճի հայելին գտնվում է ծովի մակարդակից 1720 մ բարձրության վրա, առավելագույն խորությունը 451 մ է։ Սա նույնպես անհոսք լիճ է։ Աղիությունը Ուրմիայի համեմատ բավականին փոքր է, կազմում է մոտ 20‰ ։ Լճի մեջ արևելքից և հյուսիս-արևելքից թափվում են Բերկրի, Արճեշ և այլ գետերը։ Վանի միակ «բնակիչը» Վանա տառեխ ձկնատեսակն է։
Վանա լճում կան կղզիներ, որոնցից նշանավոր է Աղթամարը։ Այստեղ է գտնվում հայոց միջնադարյան կոթողներից մեկը՝ 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը վերջերս վերանորոգվել է։ 

Untitled123.png

Տեկտոնահրաբխային լճերի շարքին է դասվում նաև լավային արգելափակման ծագում ունեցող Ծովակ Հյուսիսո (Չըլդր) լիճը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Գտնվում է Թուրքիայի Արդահանի նահանգում՝ ՀՀ Շիրակի մարզից հյուսիս-արևմուտք՝ Հայ-Թուրքական պետական սահմանից ոչ հեռու: Հայելու մակերեսը (լճի ջրի մակերեսը) 85 քառ. կմ է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը՝ 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, որը փակվել է լավային պատնեշով։ Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Սնումը խառն է։ Լիճը ձմռանը սառցակալում է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։ 3. Միջնաշխարհում շատ են հրաբխային ծագման լճերը։ Դրանք հատկապես շատ են Ախալքալաքի սարահարթում (Փարվանա, Խանչալի, ՏաբացկուրիՍաղամո)։ Փոքր լճեր են առաջացել հրաբուխների խառնարաններում, հնագույն լեռնային սառցադաշտերի առաջացրած գոգավորություններում։
4. Խառնարանային լճերը ձևավորվել են հրաբուխների խառնարաններում և վերևից դիտելիս առանձնահատուկ հմայք են հաղորդում հրաբխային գագաթներին։ Դրանցից ամենամեծը Նեմրութի լիճն է, որն առաջացել է համանուն լեռնագագաթի խառնարանում։ 

645x344-1467317659807.jpg

 Թուրքիայի կառավարությունը 2016 թ-ից քայլեր է ձեռնարկում Նեմրութի խառնարանային լիճը UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Խառնարանային լճերը հիմնականում սնվում են մթնոլորտային տեղումներով, իսկ բազմաթիվ փոքր սառցադաշտային լճերը՝ հալոցքային ջրերով։

Posted in Աշխարագրություն

ՀՀ կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Իրանական սարահարթի ազդեցությունը

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթայի ազդեցությունը

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

ՀՀ ամենատաք վայրերը

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։ Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (+42 աստիճան)։

ՀՀ ամենացուրտ վայրը

Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

Ջերմաստիճանային ինվերսիա

Հայաստանի Հանրապետությունում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա։ Ինվերսիան մեզ մոտ շատ լավ նկատվում է Շիրակի դաշտում։

Ջերմաստիճանային ինվերսիա

Ջերմաստիճանային ինվերսիա

Մթնոլորտային տեղումներ

Հանրապետությունում օդի խոնավությունը բաշխված է բավականին անհավասար։ Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ տեղումները թափվում են Արագածի, Ջավախքի, Գեղամա, Զանգեզուրի և բարձրադիր մյուս լեռների գագաթամերձ գոտիներում (800-900 մմ)։ Ամենից քիչ տեղումները լինում են գոգահովիտներում և ցածրադիր հարթավայրերում, առանձնապես չորային է Արարատյան դաշտը:

Հայաստանի մթնոլորտային տեղումների տարեկան գումարը

Հայաստանի մթնոլորտային տեղումների տարեկան գումարը

Հայաստանի Հանրապետությունում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։

Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

Ձմռանը տեղումները թափվում են հիմնականում ձյան ձևով։ Ցածրադիր շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Դեբեդի ստորին ավազանում ձյան ծածկույթ կամ համարյա չի առաջանում, կամ շատ կարճ է տևում, սակայն բարձր լեռներում այն պահպանվում է մինչև ամռան երկրորդ կեսը, իսկ Արագածի և մասամբ Կապուտջուղի գագաթներին՝ երբեմն նույնիսկ ամբողջ տարին։ Ձնածածկույթի ամենամեծ հաստությունը լինում է հանրապետության հյուսիսային շրջաններում (երբեմն հասնում է 1-1,5 մետրի)։