Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Մի աստղ իմ ճամփին

Բոլորի միջից ես քեզ ընտրեցի՝ իմ աստղ խնդրում եմ ուղեկցիր ինձ, ուղեկցիր այն ճամփով որով, որ ճիշտ ես գտնում, բայց խնդրում եմ ճամփիս փոսեր մի ստեղծիր, հոգնել եմ․․․ ինձ այս անգամ հարթ ճանապարհ տուր։ Ուզում եմ քո լույսի ներքո շարժվել, ուզում եմ վերև նայել՝ քեզ տեսնել․․․ չէ, որ ես այդքան բազում աստղերի միջից քեզ առանձնացրել եմ․․․ խնդրում եմ ինձ կես ճանապարհին մենակ չթողնես և չլքես․․․ չէ, որ եթե լքես քո լույսը կկորչի և իմ դիմաց ամեն ինչ մութ կլինի։ Ես չեմ գտնի ճանապարհը մթուցյան մեջ։Չլքես ինձ՝ իմ աստղ․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Ստեցիր․․․

Ստով կողքիտ մնացի։ Ստով քեզ հետ շբվեցի։ Ստեցիր, բայց մեկ է ես քեզ սիրեց։ Ցավեցրիր ու գնացիր, բայց մեկ է ես դեռ հիշում եմ քեզ։Քայլդ ներելի չեր, բայց մեկ է ես քեզ ներեցի և դու այդքանից հետո ինձ չգնահատեցիր։ Իմ սերը մեծ էր, բայց քոնը, բայց քոնը երևի չկար էլ․․․դու ինձ դրեցիր խաղալիքի տեղ, խաղացիր իսկ հետո դրեցիր մի կողմ։ Ես հավատում էի քեզ։ Ես քեզնից շատ բան էի ակնկալում, բայց ինչ ակնկալում էի չտվեցիր, իսկ իմ ակնկալածը ուղղակի փոխադարց սեր էր․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ․․․ աշխարհ ուր կյնքը կլինի անթերի․․․ ճիշտ է, եթե կյանքը անթերի լինի հետքրքիր նորություն չի մտի մեր կյանք․․․ բայց ես ուզում եմ մեկ օրով, գոնե մեկ օրով իմ կյանքը լինի անթերի․․․ աշնան թերևների տակ, ուր հոգիս հանգսիտ կպառկի և կլսի անձրևի ձայնը ․․․ուր հոգիստ հանգիստ կթռչի մառախուղով պատված ամեպերում․․․բայց, բայց արդեն աշնան վերջին օրերն են ու ես դեռ չեմ հասցրել լավ ծանոթանալ աշնան հետ․․․ աշնան գույների և մառախուղի հետ․․․ հոգիս անհաբեր սպասում է մյուս աշնանը․․․ խնդրում եմ շուտ արի․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Աշուն

Դեղնած դաշտերին իջել է աշուն և լցրել ամողջ շուրջը գույներով․․․ աշուն․․․ ամենագեղեցիկ եղանակներից մեկը, որտեղ տիրում է գույների միաձուլում․․․աշուն, երբ որոշ ժամանակ ապրումես տերևնրի խշխշոցի և անձրևի կաթիլների ձայնի տակ․․․ աշնան անձրևի ամեն մի կաթիլի հետ իմ մեջից մի բան դուրս է գալիս, անկեղց ասաց ես ել չգիտեմ ինչ․․․ բայց հոգիս սկսում է ավելի հանգստանալ․․․աշունը չսկսաց արդեն ձմեռն է գալիս, բայց ես կարոտ մնացի իրական աշնանը․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Երաժշտությունն իմ հոգում․․․

Երաժշտությունն ամեն մարդու հոգում մի փոքրիկ հատված է գրավում, որն արտացոլվում է մարդու հոգեվիճակի հետ․․․երաժշտությունն կարող է փոխել մարդու տրամադրությունը դեպի՝ լավ և վատ։ Ցանկացած երաժշտություն ունի մի փոքրիկ պատմություն, հիշողություն․․․ հիշողություն դեպի ինչոր մեկը, դեպի ինչոր մի պահ․․․ պահ, որը քեզ հետ ապրում է մինչև քո մահը․․․երաժշտության հետ միասին դու օրորվումես ճերմակ ամպերում, նայելով ներքև և ներքևից դեպի վերև․․․ներքևից վերև նայելով աստղերին և փնտրելով նրանց մեջ քո լուսնին ով կուղեկցի քեզ դեպի կյանք․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Ցանկապատված սեր

Ցակապատված սերը երիկու կողմերի մեջև շարված՝ պատ է, որը չի թողնում փոխանցել միմյանց զգացմունքները, պատ որը չի թողնում տեսնել միմյանց ժպիտները ինչն արդեն սպանում է․․․սպանում է այն, որ չես կարող տեսնել այն էակին, որին այդքան սպասել ես։ Սերն այնպիսի բան է, որն ուզում է թևեր, որ ազատ ճախռի ճերմակ ամպերի մեջ, բայց այդ ցանկապատը․․․ այդ պատը, որը կանգնել է թևերի վրա և չի թողնում ազատ թռչել․․․իսկ եթե սերն իսկսկան է ուրեմն այդ պատը մի օր հաստատ կքանդվի և այդ սերը կկոչվի ազատ և ուժեղ սեր․․․

Posted in Գրականություն, Իմ շարադրությունները

Գնում ես․․․

Ձերբակալեցիր դու ինձ․․․ ձերբակալեցիր, գնացիր ու մոռացար արձակել ինձ․․․գնացիր և մոռացար ետ գալ, իսկ ես ամեն անցորդի մեջ քեզ եմ փնտրում․․․ սակայն չեմ գտնում։ Միշտ սպասել եմ քեզ, դու եկար և հիմա հեռանում ես․․․ ես կսպասեմ քեզ՝ իմանալով, որ էլ ետ չես գալու․․․ դու մի փոքրիկ հիշողություն էիր իմ կյանքում, բայց այնքան մեծ իմաստով․․․

Գնացիր և գնալուց առաջ մոռացար հարցնես՝ թե ինչպես ես ապրելու առանց ինձ ․․․ Գիտես եթե դու ինձ մահացած գտնես՝ իմացիր, որ ինձ հիշողություններն են խեղդել․․․