Ի՞նչ ենք մենք պահանջում

Գրեթե բոլոր դեռատի մարդկանց կյանքը կենսուրախ է, անհոգ ու ապագայի մասին դրական մտքերով։ Մենք երազում ենք, սիրում, ապրում ու երջանկանում այն ամենով, ինչ ունենք։ Սակայն, այն, թե ինչպես է եղել, որ մենք ունենք այդ ամենը, երբեմն մեզ չի ել հետաքրքրում, քանի որ այդ մասին մտածելու համար մեր երջանիկ պահերը, գուցե, ժամանակ չեն թողել։ Երբեմն մենք անգիտակցաբար մեր երջանկությունը նպաստող գործոնները պահանջում ենք մեզ շրջապատող աշխարհից, մարդկանցից, հատկապես ծնողներից։ Նրանք հենց այն մարդիկ են, որոնք կարողանում են բավարարել մեր թե՛ հոգևոր, թե՛ նյութական կարիքները։ Մենք կրթվում ենք հենց նրանց ջանքերի շնորհիվ այդպիսով բավարարվելով  մեր հոգևոր պահանջներից։ Դե իսկ նյութական պահանջները թվարկելը նույնիսկ անիմաստ է, քանի որ դրանք անթիվ են։ Դրանց բավարարման համար մենք ոչ միայն պիտի պահանջենք, այլևս նպաստենք վերջիններիս ներկայությունը մեր կյանքում։

Advertisements