Posted in Ճանապարհորդություններ

Նորից Արատես․․․

Մնացել էր գարնանը 2 օր, և մենք շարժվեցինք դեպի Արատես։ Ինչպես միշտ, ճանապարհը անցկացրինք խինդով, ծիծաղով և խաղերով։ Հասանք տեղ․․․ չնայած Երևանի տաքությանը՝ այնտեղ դեռ ձմեռ էր։

Տեղավորվեցինք, հանգստացանք և սկսվեցին մեր խենթությունները․․․ այն էլ ինչ խենթություններ։ Սկզբից կոտրեցինք մեր՝ աղջիկների սենյակի դռան ապակին․․․պատճառը այն էր, որ մենք մեր բնավորության համաձայն այնպես ձնագնդիով հարվածեցինք, որ կպավ ապակուն և կոտրվեց։

Իսկ հետո…

Մեր խենթությունները այդքանով չէին սահմանափակվում։ Մենք մեր օրը սկսկում էինք ցրտից արթնանալով, հետո սառը ջրով ուշքի էինք գալիս մինչև գալիս էր ընկեր Մարալը և ասում՝ լվացվե՞լ եք, իջեք խոհանոց նախաճաշելու։ Բոլորս մեկ մարդու նման իջնում և օգնում էինք, որպեսզի սեղանը պատրաստենք, իսկ հետո նստում էինք և նախաճաշում։

Գալիս էր ցերեկ և մենք պատրաստված դուրս էինք գալիս ձնագդի խաղալու, տարածքում շրջելու, իսկ հետո սառցակալած տուն էինք մտնում, տաքանում, մինչև նորից հավաքվում էինք ակումբում։ Նստում էինք վառարանի կողքին և թեյ խմելով զրուցում էինք տարբեր թեմաներից ու խաղեր էինք խաղում։

Մինչև կեսգիշեր այդպես էինք անցկացնում, իսկ հետո հավաքվում էինք մեր՝ աղջիկների սենյակում և օրը լուսացնում էինք բարձր տրամադրությամբ՝ խաղերով, պարերով, երգերով, զրուցելով։

Մոռացա ասեմ, որ մենք այնտեղ Արատեսում ձներով պատված սարերի ներսում կանգնած կարդում էինք Տերյան․ Թումանյան և Չարենց։ Հաճելի էր, ինչ խոսք։

Եկավ վերադառնալու ժամանակը և բոլորիս տխրեցինք․․․ ճանապարհին հոգնած էինք բայց այնքան չէ, որ չկարողանայինք ուրախ և զվարթ վերադառնալ․․․

Որքան էլ, որ եկրորդ անգամ էի Արատեսում, մեկ է, հետքրքրությամբ վերադարձա և եթե հնարավորություն լիներ, նորից կգնայի ընկերնեիս հետ միասին․․․

Posted in Հայոց պատմություն, Ճանապարհորդություններ

Կառոլինան շոկոլադի Աշխարհում ։)

Շոկոլադ, շոկոլադ, շոկոլադ համե~ղ է հնչում․․․Վերջապես առիթ ունեցանք ընկեր Ազնիվի հետ գնալ Շակալոդի գործարան, լսելու պատմությունը , պատրաստելու շոկոլադ և փորձել նորանոր համեր։

Գործարանում մեզ շատ լավ դիմավորեցին․․․

Այնտեղ մեզ պատմեցին շոկոլադի պատմությունը, հետո ասեցին թե ինչպես և ինչ եղանակով են պատրաստում։

Ասեմ, որ շատ հետաքրիր էր։

Պատմելուց հետո մենք շոկոլադներ պատրաստեցինք, իսկ հետո թեյ ըմպեցինք փորձելով շատ համեղ շոկոլադներ։

Հաա մոռացա գործարանի անունը ասեմ՝ TedDin էր անունը։ Գործարանի հիմնադիրների անուններով էր։

76CA0FD2-D266-47B7-A759-5DF7C9A6A025

Սա դեռ ոչ պատրաստի վիճակով էր՝ սերմն է

E9D00EA6-BA2A-46DF-9DE9-393D413BF102
3769A0A4-7F3C-4F31-BAD7-37936AB2100C

Մեր պատրաստածներն են ․․․

3DBA276E-9D7C-41B4-B8D1-FD8C24487023
AD146A5A-132F-4264-8668-D9C99184AEB1

Սա էլ պատրաստելու ընթացքում։

Posted in Ճանապարհորդություններ, Նախագծեր

Մշեցիների բնակավայր՝ Ապարան

Մի հատ մեծ ընկերական հավես խմբով շարժվեցինք դեպի Ապարան։ Ապարան հասանք երգելով, խաղալով, խոսելով, ծիծաղելով։

Ապարանում մեր առաջին կանգառը Սուրբ Խաչ եկեղեցին էր։Մտանք եկեղեցի, բոլորով երգեցինք, աղոթեցինք, իսկ հետո մեզ միացավ տեր Սարգիսը և մեզ պատմեց եկեղեցու պատմությունը։ Ի դեպ ասեմ, որ շատ հետաքրքիր էր։

Եկեղեցուց հետո մենք շարժվեցինք մեկ այլ եկեղեցի՝Սուրբ Աստվածածին, այնտեղ երգեցինք, աղոթեցինք, մոմ վառեցինք և գնացինք դեպի ավտոբուսը։

Ավտոբուսով շաժվեցինք դեպի Ապարանի քանդակների պուրակ։ Այնտեղ այնքան ձյուն կար և այնքան սպիտակ էր, կարծես ճերմակ ներկով ներկած լինեին․․․

Մենք ձնագնիկ խաղցինք, սահնակ քշեցինք, մի խոսքով՝ շատ հավես էր։

Այդպես թրջված մենք շարժվեցինք դեպի մշակույթի տուն՝ Ապարանի պատմական թանգարան։ Թանգարանը դեռ այդքան էլ լավ վիճակում չէր։Մշակույթի կենտրոնի բեմում երգեցինք,պարեցինք, դրանից հետո մենք շարժվեցինք դեեպի Երևան․․․

Posted in Ճանապարհորդություններ

Իջևանյան օրեր

Օրեր․․․ օրեր, որոնք ես երբեք չեմ մոռանա, չեմ մոռանա այն օրերը, այն երեք օրը, որոնք ես անցկացրել եմ Իջևանում` իմ ընկերների հետ։

Մենք կրթահամալիրից շարժվեցինք և մեր առաջին կայանատեղին, որտեղ պետք է կանգնեիք, մի հիասքանչ վայրում էր` Ծովագյուղում։ Մենք այցելեցինք Ծովագյուղի դպրոցներից մեկը, որտեղ մեզ ընդունեցին ուրախությամբ՝ պարով, երգով և ծիծաղով։

Ծովագյուղի դպրոցի պատուհաններից բացվում էր մի անմահական տեսարան՝ դեպի Սևանա լիճը։

Ծովգյուղից շարժվեցինք և մեր եկրորդ կայանտեղին հենց Իջևանում էր, մենք իջանք և գնացինք դեպի քանդակների պուրակ՝ զբոսնելու։ Քանդակների պատմությունները մեզ պատում էին ԵՊՀ-ի արվեստի ֆակուլտետի ուսանողները։ Ինչ խոսք, շատ հետաքրքիր պատմություններ ունեին քանդակները։

Իսկ հետո մենք քայլքով շարժվեցինք դեպի Աղստև գետը։

Աղստևից հետո գնացինք բոլորիս կողմից շատ սպասված հյուրատուն, որտեղ մեզ սպասվում էին թեժ օրեր, խաղեր, զրույցներ և երկու անքուն գիշեր։

Առջին գիշերը մենք քնեցինք միայն երկու ժամ, որովհետև ամբողջ գիշեր զբաղված էինք գժություններով։

Եկրորդ օրը առավոտյան մեզ սպասվում էր 14 կմ քայլք դեպի Մորո Ձորո վանք, բայց մինչև Մորո Ձորո վանք գնալը մենք գնացինք Խաշթառակ գյուղ, որտեղ նկարել էին <<Մենք ենք մեր սարերը>> ֆիլմը։ Քայլքի ժամանակ մենք այնքնան զբաղված էինք միմյանց հետ խոսելով, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք։ Այտեղ մենք ընդմիջեցինք, խաղացինք և հոգնած ետ վերադարձանք հյուրատուն, մի քիչ հանգստացանք և մեր թեժ երեկոն նորից սկսվեց․ էլի խաղեր և արկածներ, բայց հենց եկավ քնելու ժաանակը, մենք նորից ընտրեցինք չքնելը, բայց կեսից էլ չդիմացանք և քնեցինք։ Առավոտյան, երբ ես արթնացա, տեսա, որ ով ինչ դիրքում նստած է եղել, այդ դիրքով էլ քնել է։

Երբ արդեն բոլորը արթնացան, մենք շարժվեցինք դեպի Դենդրոպարկ, իսկ հետո՝ դեպի Երևան։

Ինչքան էլ որ ոչ ոքս չէինք ուզում ետ վերադառնալ Երևան և ելի էինք ուզում մնալ Իջևանում, բայց․․․ բայց ոչինչ չէինք կարող անել։

Posted in Ճանապարհորդություններ

Առաջին անգամ եմ Արատեսում

էխխխ գնացինք Արատես 3 օրով ․․․

Դպրոցից առավոտ շուտ շարժվեցինք և ժամը 14։00 կողմերը հասանք։

Ամբողջ ճանապրհին խաղացել ենք՝ ընկեր Անինել մեր հետ բա)))

Տենց հավես ուրախ, զվարթ հասանք տեղ․․․ տեղավորվեցինք։ Իդեպ աղջիկներիս սենյակը շատ լավներ՝ սիրուն, մեկ պատը լրիվ մեծ լուսամուտներ եին ու լուամուտներից ենկողմ սիրուն տեսարան էր բացվում դեպի Արատեսի բնություն․․․

Լավ հետո․․․ բա հետո տենց տեղավորվցինք, հաց կերանք, հանգստացանք ու երեկոյան կողմ խարույկ վառեցինք․․․շատ հեվես էր բոլորով հավաքվել էինք խարույկի կողքին ու երգում էինք․․․ հետո գնացինք ներս և դասատուների հետ միասին մաֆիա խաղացինք ՝ մինչև կեսգիշեր․․․

Հետո արդեն աղջիկներիս սենյակում բոլոր երեխեքով հավաքվեցինք, առանց դաստուների ու մինչև ժամը 3։00 խաղացինք, ծիծաղեցինք և այլն և այլն․․․

Առավոտ 8։30 զարթուցիչը խփեց

ես-երեխեք հելեք առավոտյան մարզանքի ենք։

Մանե-լավելի քունս տանումա․․․

Մերի-հելաաննքքքք

Էլինա-ուֆֆֆ

հետո բայց հելանք հագնվեցինք և գնացինք մարզանքի․․․

Մարզանքը պրծանք․․․ հազիվվվ։

Աղջիկներով գնացինք սեղան դնելու, որ հաց ուտենք, տղաներնել գնացին խաղալու։

Հացը կերանք պրծանք ու գնացինք դեպի ավտոբուս, որ շարժվենք՝ Սուրո Աստվածածիչ եկեղեցի․․․ քայլեցինք ու հոգնաց հետ տուն եկանք։

Հանգստացանք, երեկոյան դուրս եկանք ու քայլլով գնացինք՝ Արատեսի հին Վանքերից մեկը։

Մոտավոր 19։00 կողմերը տաննեինք, ելի հավաքվեցինք խարույկ վառեցինք, նստեցինք,խոսեցինք, քննարկեցինք,ու գնացինք քնելու։ Ես մի գիշերը լավ քնել ենք որովհետև բոլորս լավ հոգնած եինք։

Ելի առավոտ 8։30 զարթուցիչը զնգաց արթնաանք խելոք սուս-փուս տխրած, որովհետև ետ օրը պետք է հետ վերադառնաինք Երևան , գնացինք ելի մարզանքի հետո հաց կերանք ու շարժվեցինք։

Ճանապարհին բոլորը քնել եին, մեր համար հանգիտ եկանք հասանք Երևան։ Իջանք դպրոցի մոտ, ցտեսություն ասեցինք իրար ու գնացինք տներով։

Կսպասեմ հաջորդ ճանապարհորդությանը․․․

Posted in Ճանապարհորդություններ

4 օր Ջավախքի գրկում

Մենք ուղևորվելու էինք ճամփորդության դեպի Ջավախք։ Հյուրընկալվելու էինք Դիլիսկայի «Արե» պարային համույթի սաների տներում։ Սպասված ճամփորդություն… Ջավախքում բոլորը շատ լավն էին և մեզ շատ լավ էին վերաբերվում։ Ինչ խոսք, ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրինք։ Հասնելուն պես ծանոթացանք, տեղավորվեցինք և հավաքվեցինք դպրոցի այգում։ Առավոտյան արդեն մենք շարժվեցինք դեպի Ջավախքի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Վարձիա: Ես այնտեղ էլի էի եղել, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր, ընկերներիս հետ լրիվ ուրիշ հաճույք էր, մեր կատակներով, խաղերով, վայրիվերումներով հասանք ամենաբարձր կետը: Հաջորդը մեզ սպասում էր մի ուրիշ հրաշք: Տեսնելու էինք Քուռ և Թափարվան գետերի գրակախառնությունը։ Մնում էր գնալ տուն, փոխվել, հանգստանալ և պատրաստվել երեկոյան զբոսանքին՝ Թափարվանի ափով, չէ որ Դիլիսկացի ծնողները մեզ համար պատրաստել էին հյուրասիրություն: Հաջորդ առավոտ, երբ մեր մի խումբը Թմբկաբերդից եկան, մենք շարժվեցինք դեպի Ախալքալակ՝ քաղաքում զբոսնելու: Եղանք մի հետաքրքիր կամուրջի վրա, որը ռուսներն էին կառուցել և որտեղից երևում էր Գրփուլախ գետը: Այդ գետը գնում և միանում է Թափարվանին: Հետո տեսնք բերդամրոցը, որի մնացորդներն էին միայն երևում: Այսքան եղել եմ Ջավախքում, բայցէլիայնքան բան տեսա ու սովորեցի: Բայց սա դեռ ամենը  չէ, մեր հաջորդ կանգառը Տերյանի ծննդավայրում՝ Գանձա գյուղում էր: Տուն- թանգարանը վերանորոգում էին, իսկ այն,ինչմենք տեսանք, փլվելու եզրին էր: Չնայած կարկուտին ու անձրևին՝ տեսանք նաև հրաշագեղ Փարվանա լիճը, որտեղից էլ սկսվում է Թափարվան գետը: Մենք մեր ճամփորդությունը ամփոփեցինք շատ հետաքրքիր ձևով՝ կլոր նստեցինք այգում և քննարկեցինք մեր նախագիծը: Մենք ներկայացրեցինք մեր փառատոնները, որոնք հիմա անցկացվում են կրթահամալիրում, խոսեցինք Քուռ գետի, Թափարվան գետի մասին, Հրազդանի մասին,թե ինչ նախաձեռնություններով ենք մենք հանդես գալիս: Իսկ վերջում նրանց հրավիրեցինք: Ես շատ կուզեմ, որ այնտեղ ձեռք բերած իմ ընկերները գան և մնան մեր տանը: Ես հուսով եմ, որ մենք էլի կայցելենք  Ջավախք դպրոցի խմբով և ավելի ու ավելի հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Նկարները՝ ստորև:



Posted in Ճանապարհորդություններ

Ինչու եմ ես ուզում գնալ Իզմիր

Ողջույն, ես՝ Գրիգորյան Կառոլինան եմ ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Սիրում եմ ճամփորդել, այդ պատճառով որոշել եմ գնալ Իզմիր։

Իմ կարծիքով՝ Իզմիրում ես ձեռք կբերեմ շատ ընկերներ և կանցկացնեմ հաճելի ժամանակ։ Ես նաև լսել եմ լավ կարծիքներ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի մասին։ Ինձ շատեն ասել, որ Իզմիրը շատ գեղեցիկ քաղաք է և եթե ես գնամ  չեմ փոշմանի։

Ես կարծում եմ նաև, որ այնտեղ ես ավելի կլավացնեմ իմ անգլերենը և նաև կսովորեմ նոր լեզուներ։ Հոսով եմ ես ետ կվերադառնամ լավ հիշողություններով և լավ կարծիքներով Իզմիրի տիեզերագիտական ճամբարի մասին։