Posted in Տեխնոլոգիա

«ՈՒսումնասիրելով Դալիին ու իր արվեստը» 16-20

Իսպանացի անվանի սյուրռեալիստ նկարիչ, գրող Սալվադոր Դալին (1904թ. մայիս 11 – 1989թ. հունվար 23) ծնվել է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա մասնագիտական սկզբնական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա:

Դալիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուարի հետ, ով Դալիի հետագա կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:Թեև Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, բայց այդ ուղղության առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի՝ այս ժամանակահատվածի նկարներն արտացոլում են տեսիլային կերպարներն ու ամենօրյա առարկաները, օրինակ՝ հայտնի սահող ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931թ., Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։ 

Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտել են իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ ( 1928թ., 1930թ.): 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնում է ԱՄՆ, որտեղ նա ապրում է մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ`   նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ: Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ`   «Կորպուս Գիպերկուբուս» (1954թ., Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և  (1955թ., Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն):

Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով: Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ: Դալիի նկարչության հետ մեկտեղ կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942թ.) և «Հանճարի օրագիրը» (1964թ.):  Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում`   Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:

Posted in Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա

Ես այսօր կխոսեմ ընդանուր տեղնոլոգիայի մասին։Ճիշտ է, տեխնոլոգիա ասելով մենք հասկանում ենք երբ թղտից կամ ուրիշ բաներից պատրաստում ենք ինչ-որ բաներ, բայց մեր դպրոցում մենք տեխնոլոգիայի ժամանակ բաժանվում ենք երկու խմբի։ Առաջին  խումբը առողջագիտությունն է իսկ եկրորդ խումբը տեխնոլոգիա։Մենք տեխնոլոգիայի ժամանակ պատրաստում ենք տարատեսակ համեղ ուտեստներ։ Դա արտադրական ուսուցում է, որի ընթացքում մենք գնում ենք խանութ և գնում ենք անհրաժեշտ պարագաները պատրաստելու համար և մեր պատրաստածը դնում ենք վաճառքի։ Իսկ վերջում մեր աշխատած գումարը օգտագործում ենք ճամփորդությունների կամ այլ բաների վրա։ Անցած  դասի ժամանակ մենք պատրաստեցինք ադիբուդի։Այդ ժամանակ մենք մեր դպրոցում հյուրեր ունեինք։ Մեզ հյուր էին եկել վրացիները և մենք մեր պատրաստածներով զարդարեցինք սեղանը, որպեսզի նրանք օգտվեն։ Իսկ դրանից առաջ պատրաստել եինք շոկոլադե գնդիկներ։

Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Տեխնոլոգիա․ երրորդ ուսումնական շրջան

Երրորդ ուսումնական առաջին շրջանի տեխնոլոգիաի պարապունքների ժամանակ մենք իրականացնելու ենք մայր դպրոցի միջավայրի դրսի և ներսի խնամքի նախագծերը։

Քանի որ առջևում գարուն է մենք կարգի կբերենք դպրոցը։

Իմ կարծիքով բոլորին հաճելի կլինի երբ քեզ շրջապատող ամենինչ լինի մաքուր։

Ամեն մի աշակերտ իմ կարծիքով պետեք է ունենա իր նեդումը դպրոցի միջավայրի մեջ։