Posted in Հայոց պատմություն

Պատմություն

  • Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
  • Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, դասագիրք, էջ 82-90,
  •  Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը
  • . Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /գրավոր/.

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը:

Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ մեծապես սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնական հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը և ի վիճակի չէր զինվորագրվել բանակին: Արտաշեսը՝ հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, կարգադրեց սահմանազատել համայնքի և մասնավոր տնտեսությունների հողերը Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցվեցին, որով փորձ արվեց պաշտպանել համայնքի իրավունքները: Արտաշեսի թողած սահմանաքարերի մի մասը հայտնաբերվել է, իսկ մի քանիսը ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:

Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:

Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:

Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:

Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:

Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):

Posted in Քիմիա

Ջրածին

Ջրածինը պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

 ջրածին տարրի նշանը Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն: 

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:                                                                                                        H0−1e→H+ Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:                                                                                   H0+1e−→−H−
Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:

684.jpg

 Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը: 

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝   

images (2).png

 Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝ 

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

Posted in Կենսաբանություն

Հայոց լեզու

133․ա) գունաթափ

բ)ծալպակաս

134․ Փարվել -երեխային,թևին,աղջկան,Արային,գլխին,Լուսինեին,մորը,մազերին,գեղեցկուհուն

Գրկել-երեխային,աղջկան,Արային,Լուսինեին,մորը,գեղեցկուհուն

բռնել-թևը,երեխային,աղջկան,գլուխը,Արային,Լուսինեին,մազերը,մորը,գեղեցկուհուն

135․Թեկուզ սերը գեղեցիկ զգացմունք է բայց, այնուամենայնիվ ցավոտ։

Թեպետ ես հոգնած էի, սակայն գնացի դաս անելու։

Չնայած որ նախորդ նկարած նկարս կիաստ էր ,բայց մեկե ես սկսեցի նոր նկար նկարել ։

Թե և օրը անձրևոտ էր բայց և այնպես գեղեցիկ էր։

Posted in Քիմիա

Ճարպեր

Ճարպերը լինում են չհագեցած (պոլի- և մոնոչհագեցած), հագեցած և տրանսճարպեր, որոնք ամենավտանգավորն են: Չհագեցած ճարպերը (ձկան յուղ, բուսական կարագ և այլն) համարվում են ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար, իսկ շատերն ուղղակի անհրաժեշտ են կենսաապահովման օրգանների և համակարգերի լիարժեք գործունեության համար:

Ճարպն էներգիայի հսկայական հոսք է ապահովում: Էներգիայի այդպիսի մակարդակ չի կարելի ապահովել` օգտագործելով միայն սպիտակուցներ և ածխաջրատներ: Ճարպի ամեն մի գրամը 9 կալորիա է տալիս: Համեմատության համար` սպիտակուցների ու ածխաջրերի մեկ գրամն ընդամնեը 4 կալորիա է տալիս: Առանց ճարպի պաշարի մեր մարմինը սկսում է ինքն իրեն ուտել` քայքայելով հյուսվածքներն ու մկաններն անհրաժեշտ քանակի էներգիա ստանալու համար:

Առանց ճարպի մենք չէինք կարողանա շարժվել: Ճարպերը հանդես են գալիս որպես մեր օրգանիզմի բոլոր նյարդային թելերով անցնող գերհաղորդիչ ուղիներ, ապահովելով դրանց մեկուսացումը` ուղեղից ստացվող իմպուլսների անցումը դյուրացնելու համար:

Ճարպն ապահովում է սննդարար նյութերի տեղափոխումն օրգանիզմում: Ճարպը նպաստում է մի շարք կենսական նշանակության հորմոնների առաջացմանը:

Օրգանիզմը կուտակում է ճարպը, եթե սննդի հետ ավելի շատ էներգիա է ստանում, քան սպառում է կենսագործունեության համար: Դա կախված է նաև սննդի որակից և հավասարակշռվածությունից: Ճարպի այրման գործընթացը խթանելու համար անհրաժեշտ է նվազեցնել սննդի հետ ստացվող էներգիան կամ ավելացնել ծախսվողը: Իդեալական կլինի անել և մեկը, և մյուսը միաժամանակ:

Ճարպի մեջ առկա էներգիան մոբիլիզացնելու համար, անհրաժեշտ է գործի դնել էներգիայի ազատման հորմոնալ մեխանիզմները:

Եթե արյան մեջ բավարար չէ շաքարի պարունակությունը, լյարդը սկսում է արտադրել այն` ամեն անգամ նոր չափաքանակ արտազատելով արյան մեջ: Սկզբից այն վերածվում է կրախմալի, հետո` սպիտակուցի, հետո միայն ճարպերի: Այդ փոխակերպումը բավականին դանդաղ է ընթանում, բայց հաճախ գործը դրան չի հասնում:

Թեև սպիտակուցը ճարպերի համեմատ կիսով չափ պակաս էներգիա է տալիս, այն շատ ավելի հեշտ է տրոհվում, քանի որ ճարպի պաշարներն իրար միացած առանձին «ճարպաթթուներ են»: Արյան լավ շրջանառության դեպքում ճարպերն անմիջապես յուրացվում են, տարիքի հետ արյան շրջանառության վատթարացմանը զուգահեռ ճարպերը պակաս հասանելի են դառնում էնզիմների համար, որոնք մոբիլիզացնում են ճարպաթթուները լյարդում և մկաններում փոխակերպման համար:

Ուստի, 30 տարեկանից հետո, նստակյաց կյանք վարելու դեպքում, մկանների սպիտակուցները տրոհվում են և վերածվում շաքարի: Սակայն, եթե մկաններն ակտիվ են, դրանք ակտիվացնում է «հորմոնազգայուն լիպազան», որը ճարպերը տրոհող էնզիմ է: Շվեդացի գիտնականները ապացուցել են, որ էնզիմների ակտիվություն է նկատվում 1-ժամյա զբոսանքից հետո և պահպանում է ճարպեր տրոհելու ունակությունը 12 ժամվա ընթացքում:

Ուստի ցանկացած սննդակարգ պետք է ուղեկցվի մկանային ծանրաբեռնվածությամբ, քանի որ այն տևական ազդեցություն է ունենում ճարպերի տրոհման վրա: Դա կիրառվում է միջին և չափավոր ծանրաբեռնվածությամբ աշխատող մկանների համար, սակայն հարմար չէ բարձր ծանրաբեռնվածության դեպքում: Ճարպերի տրոհմանն ուղղված մարզումը պետք է տևական լինի` միջին և չափավոր ծանրաբեռնվածությամբ: Կարևոր է այնպիսի վարժություններ անել, որոնք որքան հնարավոր է շատ մկաններ են գործի դնում:

Posted in Իրավունք

Իրավունք

Որոնք են տեղական ինքնակառավարման մարմինները


1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

3. Համայնքի ավագանին համայնքի ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ:

4. Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:

5. Համայնքի ղեկավարը համայնքի գործադիր մարմինն է, ներկայացնում է համայնքը և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորությունները:

6. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:

7. Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն ու ավագանու անդամներն իրենց լիազորություններն ստանձնում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Ինչպես է ընտրվում Երևանի ավագանին և քաղաքապետը

Ով կարող է լինել քաղաքապետ

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Posted in Անգլերեն

English

Ex1

a)Has anyone ever told you that you have beautiful eyes?

b)Do you mind having your picture taken?

c)Have you ever promised to do something and then not done it?

d)Do you enjoy spending time alone at the weekend?

e)Did your parents ever tell you not to do something, but you did it anyway?

ex2

Yesterday two men were arrested in Lewisham, after a bank manager was robbed at gunpoint. It is believed that the thieves used a car that is reported was stolen two days earlier. The car was found abandoned several miles away. The two suspects were taken to the police station for questioning. The money isn’t found yet. Anyone with information about the robbery is asked to call Lewisham polic

ex3

You’ll never guess what happened to me last night! After finishing work, I went to the gym, as usual. Then I went out to a restaurant with some clients. When it was time to go, I realised I left my bag at the gym – with my keys in it! Unfortunately, my wife, Kerry wasn’t at home because she had gone to Scotland for a meeting. Anyway, I went back to the gym, but it was already. So I went home. All the lights were off, so I decided to try and climb through the downstairs bathroom window, which was partly open. Just as I was trying to open the window, I saw a light. It was two police officers. I explained that I lost my key, but they wouldn’t listen. They were just going to put me in the police car, when Kerry opened the door. She got back early from her meeting, and was inside the house the whole time watching a crime thriller on TV!

ex4

a)’I’m innocent!’

The man told the police that he was innocent.

b)’I’m not a bank robber.’

He said that he wasn’t a bank robber.

c)’On Monday morning I was at work.’

He told the police that on Monday morning he was at work.

d)’I wasn’t in town when the robbery happened.’

He claimed that he wasn’t in town when the robbery happened.

e)’I have never seen Smith and Jones before.’

He added that he had never seen Smith and Jones before.

f)’I didn’t rob the bank.’

He insisted that he hadn’t robbed the bank.

Posted in Հայոց պատմություն

Վանի թագավորություն

Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Գահ բարձրացած Արգիշտի 1-ին (Ք.ա. 786-764) շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Մեծ արշավանք ձեռնարկելով տերության եփրատյան սահմանները՝ նա ոչ միայն ամրապնդեց դրանք, այլև ձեռք բերեց հարուստ ավար և մեծ թվով գերիներ։
Արգիշտի թագավորի վարած կռիվների մեջ առանձնանում է Այրարատյան դաշտի նվաճումը, որը վերածվում է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող շրջանի։ Ք.ա. 782 թվին նա մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ Իր թողած արձանագրությունների մեջ նա նշում էր, որ Էրեբունին կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլի Երկրի, ի տապալումն թշնամական երկրների»։ Էրեբունին վերածվեց տերության հյուսիսային կարևոր հենակետի։ 2018 թվին կլրանա Էրեբունի—Երևանի հիմնադրման 2800-ամյակը։
Այրարատյան դաշտը մշտապես գտնվում էր արքունիքի ուշադրության կենտրոնում։ Կամենալով վերջնականապես ամրապնդել պետության իշխանությունն այստեղ՝ Արգիշտի 1-ինը կառուցում է Արգիշտիխինիլի մեծ քաղաքը, որը վերածվում է տերության հյուսիսային շրջանների կարևոր վարչական կենտրոնի և ռազմական մի նոր հենակետի։Արգիշտի թագավորը մեծ թվով արշավանքներ ձեռնարկեց Շիրակ, որը նրան հրապուրում էր հացահատիկի առատությամբ։ Արգիշտիի զորքերը հասան մինչև Սևանա լճի ափերը։
Հաջող էին կռիվները Ասորեստանի դեմ։ Ուրմիո լճի ավազանում և այլ վայրերում մղված կռիվներում Ասորեստանի գահակալները պարտություն կրեցին, և Վանի թագավորության հաղթարշավը շարունակվեց։ Այնքան սարսափազդու էր նրա անունը, որ ասորեստանյան զորքերի հրամանատարը խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։