Posted in Նախագծեր, Վերլուծեցի, Գրականություն

Ձմեռային ընթերցումներ

Սարոյան «Բան ունեմ ասելու»

Այս պատմվածքը կարդալուց ակամա ես շատ բան հասկացա և բառեր չեմ գտնում, որ վերլուծեմ։ Պատմվածքը նրա մասին էր, որ երեխաներին հիասթափեցնելը վատ բան է, որովհետև նրանք հավտով լցված էին խոսում ձմեռ պապի հետ, իսկ ձմեռ պապը լսելով նրանց ուզածները տալիս էր մի փոքրիկ բան, որը երևի նրանց պետքել չեր։ երեխաները հավատով լցված ասում էին թե ինչ են ուզում սպասելով, որ ձմեռ պապը նրանց ուզածները պետք է տա, բայց նրանք վերջում հուսախափ էին լինում։ ինչքանել, որ նրանք շատ բան էին ուզում, եթե ձմեռ պապը չեր կարող տար նա գոնե պետք է նրանց բացատրեր, որ իրենք ունեն ավելին քան մյուները․․․

Փիրըլ Բաք  «Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան»

Պատմվածքը մի տղայի մասին էր ում նրա հայրը ամեն առավոտ արթնացնում էր որպիսզի օգնի նրան ։ Տղան շատ դժվարությամբ էր արթնանում և մի օր, երբ նա լցեց թե նրա հայրը ինչպես է նրա մասին հոգ տանելով խոսում, նա հասկացավ, որ իրեն ծնողները իրականում շատ են սիրում, ուղղակի՝ ծնողները ժամանակ չեն ունենում արտահայտեն նրանց սերը։ Երբ սուրբ ծնդունդից առաջ տղան մտածում էր թե ինչ պետք է նվիրի իր հայրիկին նրա մտքին եկավ, որ նա ավելի շուտ արթնանա անի բոլոր գործերը, որ երբ հայրիկը արթնանա տեսի, որ ամեն ինչ արաված է։ Նա հենց այդպես ել արեց իսկ երբ հայրիկը տեսվա շատ ուրախացավ և գնաց տղային պինդ գրկեց։ Այս պատմվածքը իմ կարծիքով նրա մասի Էր, որ միշտ չէ, որ թանկարժեք նվերները ավելի լավն են լինեւմ, կան մարդիկ ովքեր մի փոքր բանից ենպես են ուրախանու ասես ամբողջ աշխարհը իրենցը լինի։

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չարլի Չափլիի նամակը դստերը կարդալուց հետո ուղղակի աչքերս արցունքով լցվեցին։ Նամակում այնքան ճշմարտություն կար և ցանկացան ով կարդար այս նամանկը ինչ,որ մի բան հաստատ կփոխվեր իր կյանքում։ Չափլիին նամակում դստերը ասում էր ,որ դու պարում ես բեմերում իսկ այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ նրանք պարում են ցրտից, դողալով, պարում են որպեսզի չմրսեն։ Նրա նամակում նա ասում է, որ դու առավել չես նրանցից, նրանքել են մարդ՝դու ել ես մարդ և դու պետք է օգնես նրանաց, որովհետև կարող է նրանք կարիք ունեն գումար, որ պահեն իրենց երեխաներին։ նա ասում է, որ ինքն էլ է եղել այդ մարդկանցից նա ծիծաղեցրել է բոլորին, բայց և հոգում լացել․․․իսկ վերջում նա ուզում է ասել, որ կարևորը մարդ լինելն է․․․

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Հանս Քրիստիան Անդերսենի այս պատմվծքը կարդալուց հետո ուղղակ սկեցի լաց լինել։ Աղջիկը, որը ամեն լուցքին վառելուց մի պահ գտնում եր երազանքը իսկ հետո միանգամից կորցնում նա մինչև վերջ չկարողացավ վայել ել իր վառված երազանքները։ Նա մահացավ չիրականցնելով իր երազանքները։ Նրա ամեն վառած լուցքիի հետ նրա երազանքը մոխիր եր դառնում ինչը արդեն շատ եր նրան ցավեցնում․․․

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Պատմվածքում ճշմարտությունը շատ էր։ Աղջիկը, որը աշխարհը․․․ իր աշխարհը գեղեցկացնում էր սրինգ նվագելով նա ընկավ ուրիշների խոսքերի ետեվից և թողեց ինքն իրեն։ Նա աշախարհի մասին կազում էր կարծիք ուրիշների շնորիվ։ Նա մոռանում էր իր սեփկանի մասին, այդ պատճառով ել սրինգը սկսեց չնվագել այնքան ժամանակ երբ, որ աղջիկը ելի ետ եկավ իր սեփական կարծիքին։

Posted in Քիմիա

Քիմիա

Փորձ 1․ Հայտանյութերի գույնի փոփոխությունը հիմնային միջավայրում․

Ֆենոֆտալեին — մորու գույն

Մեթիլ նարնջայուն — դեղին

Լամկուս — կապույտ

Փորձ 2. Հիմքերի փոխազդեցությունը թթուների հետ՝ չեզոքացման ռեակցիա

NaOH-նատրիումի հիդրօքսիդ (հիմք)

HCl-աղաթթու (թթու)

NaOH+HCl àNaCl+H2O

NaCl-նատրիումի քլորիդ (աղ)

H2O-ջուր

Քանի գրամ նատրիումի քլորիդ է ստացվում, եթե փորձի համար վերցրել ենք 0,4 գրամ նատրիումի հիդրօքսիդ:

Posted in Նախագծեր

Պարույր Սևակ

Պարույր Սևակը Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի ներկայիս Զանգակատունանվանմամբ, Արարատի մարզ գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Իմ նկարնածն է:)

Posted in Նախագծեր

Մհեր Մկրտչյան (Ֆռունզիկ)

Մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո`   1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`   ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։1953թ. տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում ։ 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։ Եթե Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։  1986թ. ԱՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացել է Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը:  Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է արտիստի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Իմ նկարած նկարն է։Նկարել եմ Ֆռունզիկին, ճիշտ է այդքանել նման չէ, բայց դե 🙂

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

122Գնում էր կախարդական մատանին փախցնելու։Գնում էր կախարդական մատանին գողանալու։Այս ձողը ծռիր։Այս ձորը թեքիր։Այս ձորը խոնարհիր։Ինչ ուզում ես գրիր, ես կկարդամ։Ինչ ուզում ես փորագրիր, ես կկարդամ։Ինչ ուզում ես գրի առ, ես կկարդամ։

124Կաքավաբերդի գլխին տարի բոլոր ամպ չի նստում։Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չէր թվում։Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։Ներս մտնողն իմ մայրը չէ։

125Ջրին կարոտ և ցամաք Աֆրիկայի ափերին հսկա և գեղեցիկ ջայլամներն են հսկում հոտերին։

Հին աշխարհի բոլոր ծեր ժողովուրդները պատմում են ահռելի ջրհեղեղի մասին։

Այդ հետաքրքրաշարժ ճամփորդության երկար պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում։

Աղքատ և թախծոտ հովիվը մեծահարուստ և բարերար Սմբատի եղբայրն էր։

Posted in Կենսաբանություն

Անհատական զարգացում

Անհատական զարգացում կամ օնտոգենեզ յուրաքանչյուր անհատիզարգացումը՝ սկսած ձվաբջջիբեղմնավորումից մինչև նրա մահը։ Բեղմնավորումից առաջացած զիգոտը, ինչպես անսեռ բազմացման ժամանակ մայրական օրգանիզմից առաջացած ժառանգը, սկիզբ է դնում նոր օրգանիզմի անհատական կյանքին։

Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի բջիջների բազմացման, տարբերակման, հյուսվածքների, օրգանների կազմավորման, նրանց գործառնությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ պրոցեսների մի ամբողջ համալիր։ Այդ պրոցեսներն ընթանում են՝ մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն միջավայրով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը։

Օնտոգենեզը տվյալ օրգանիզմի արտաքին միջավայրի կոնկրետ պայմաններում ժառանգական հնարավորությունների դրսևորումն է։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր պատմական անցյալը։ Բնության մեջ սկիզբ առնելով և պատմական երկար ժամանակաշրջանում փոփոխությունների ենթարկվելով, այն հասել է իր ներկա վիճակին։ Տեսակի անցած այդ երկար ուղին՝ ճանապարհը, կոչվում է ֆիլոգենեզ։ Օնտոգենեզը և ֆիլոգենեզը սերտ կապի մեջ են և միմյանցով պայմանավորված։ Օնտոգենեզի մասին ուսմունքը կենսաբանական բնագավառ է, որն ուսումնասիրում է կենդանի էակի զարգացման պրոցեսը նրա ծնվելուց սկսած մինչև մահը։

Միաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք բազմանում են վեգետատիվ ճանապարհով, այդ փոփոխություններն անհամեմատ շատ են հատկապես բազմաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք օժտված են սեռական բազմացումով։

Բազմաբջիջ օրգանիզմներում օնտոգենեզը բաժանվում է երկու շրջանների՝ սաղմնային (էմբրիոնալ) և հետսաղմնային (պոստէմբրիոնալ)։ Առաջինը բեղմնավորումից մինչև ծնվելն է, երկրորդը՝ ծնվելուց հետո (սաղմնային թերթիկներից դուրս գալուց հետո), մինչև մահը։

Posted in Ռուսաց լեզու

Путешествие в моей жизнь

Я в своей жизни очень много путешествую. Путешествии дают мне новые знакомства и полезные информации. Во время путешествиях мы проведём очень крутое время и потом весь жизнь помним эти дни. Особенно очень интересно бывают школьные экскурсии, во время которых мы гуляем с друзьями. Очень хорошо когда человек путешествует в других странах. Эти путешествии дают опыт говорить на иностранных языках и общаться с незнакомцами.