Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն 16-20

Վիրուս  ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

  • ի՞նչ է կորոնավիրուսը , ի՞նչ նմանատիպ վիրուսներ կան, ինչո՞ւ են առաջացնում համաճարակներմ

Կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են սովորական մրսածությունից մինչև այնպիսի սուր հիվանդություններ, ինչպիսիք են սուր շնչառական համախտանիշը (ՍԱՐՍ) և միջինարևելյան շնչառական համախտանիշը (MERS):Այս վիրուսները սկզբնապես կենդանիների և մարդկանց միջև են տարածվել: Նշվում է, որ ՍԱՐՍ–ը մարդկանց կատուներից է փոխանցվել, իսկ ՄԵՐՍ-ը՝ ուղտերից:Կենդանիների շրջանում հանդիպում են որոշ տեսակի կորոնավիրուսներ, որոնք սակայն մարդկանց չեն փոխանցվում:Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսը ճանաչել են հունվարի 7-ին և դրան տվել են  COVID-19 անունը: Վիրուսի մասին այժմ քիչ տեղեկություններ կան՝ չնայած, որ հաստատված է՝ այն փոխանցվում է մարդուց մարդուն եղանակով։ 

  • դրանց տեսակը, տարբերությունները, ընդհանրությունները

Կորոնա վիրուսը 2020 թվականի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։

  • որո՞նք  են ախտանիշները, կանխարգելման միջոցները

վարակման հիմնական նշաններն են ջերմությունը, հազը, շնչառական անբավարարությունն ու շնչառական դժվարությունները:Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, մի քանի օրգանների անբավարար գործունեության և անգամ մահվան:Վարակումից մինչև ախտանշանների ի հայտ գալու ժամանակահատվածը՝ ինկուբացման ընթացքը, հիմնականում 1–14 օր է տևում: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս 5-ից 6-րդ օրերին, որոշների մոտ էլ վիրուսը որևէ ախտանշանով չի արտահայտվում։ 

Ամբողջ աշխարհում գիտնականները փորձում են վիրուսի դեմ պատվաստանյութեր ստանալ, սակայն նշվում է, որ այն զանգվածային սպառման համար հասանելի կլինի 2021թ.:Ուղղակի պետք է պահել հիգենայի կանոները։ Հիմա պետք չէ շատ տնից դւրս գալ գնալ մարդաշատ վայրեր, բայց եթե դուս ես գալիս պետք է կրես բժշկական դիմակ և հենց ետ տուն վերադառնաս պետէ լվացվես օճառով կամ սպիրտով։

Leave a comment